Լրահոս
Աշխարհ
22:00
02.07.26
173

Նոր մանրամասներ՝ Մոնակոյում օլիգարխ Երմոլաևի տան մոտ տեղի ունեցած պայթյունից

Img default alt hy

Ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևի մոնակոյյան տան մոտ պայթուցիկ սարքն ակտիվացվել է այն պահին, երբ նրա ուղեկցուհի Աննա Նասոբինան անցնելիս է եղել դրա կողքով, հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Ավելի վաղ ֆրանսիական «Figaro» թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Երմոլաևի տան առջև պայթուցիկ սարքը կարող էր տեղադրած լինել մի կին։ BFMTV-ն հաղորդում է, որ հետախուզվող անձի գտնվելու վայրը պարզված է։

«Հենց այն պահին, երբ օլիգարխի ուղեկցուհի Աննա Նասոբինան անցնում է ականապատված պայուսակի կողքով, կասկածյալը հեռակա կարգով գործի է դնում այն՝ «հեռակառավարման վահանակ հիշեցնող առարկայի միջոցով», - հայտնում է հեռուստաալիքը։

Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Մոնակոյի իշխանությունների հայտարարության համաձայն՝ տուժել են տղամարդ, կին և երեխա։ Երմոլաևի շահերը ներկայացնող գործակալությունը հաստատել է, որ տուժածներից մեկը հենց ինքը՝ օլիգարխն է։ Իշխանության գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն հայտնել է, որ տեղի ունեցածը չի որակվում որպես ահաբեկչություն։ «Figaro» թերթը գրել է, որ Մոնակոյի քննիչների հիմնական վարկածով՝ պայթյունը կազմակերպել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ), հավանաբար, որպես «զգուշացում» գործարարին։