Լրահոս
Հասարակական
15:59
03.07.26
558

Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան

Img default alt hy

Հունիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկի մանկապարտեզում դաստիարակը երեխաների բերանները կպչուն ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել։ Երեխաները դեպքից 3 օր հետո տեղեկացրել են իրենց ծնողներին, ովքեր բողոք են ներկայացրել, սակայն մանկապարտեզի տնօրենը հայտնել է, որ «ինչ ուզում եք արեք, այդ մանկավարժին չեմ հեռացնելու»։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ հունիսի 18-ին այդ գյուղում գործող մանկապարտեզի 31-ամյա դաստիարակը ստեղծել է խաղային իրավիճակ, որի ընթացքում օգտագործվել է կպչուն ժապավեն․ նա սկզբում որպես օրինակ այն փակցրել է իր բերանին, այնուհետև՝ մանկապարտեզի թվով երեք 5-ամյա սաների բերաններին՝ կպչուն ժապավենի վրա ուրախ և տխուր դեմքեր նկարելու նպատակով։