Լրահոս
Իրավական
17:23
03.07.26
332

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին

Img default alt hy

«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատարանում հաղթել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Անի Խատարյանին և նրա կուսակից Հայկ Սահակյանին, ովքեր յութուբյան հաղորդման ժամանակ 2025 թվականի հունիսին Բագրատ Սրբազանի հասցեին մի շարք վիրավորական ու արատավորող հայտարարություններ էին արել: 

2026 թվականի հուլիսի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել է Բագրատ Սրբազանի հայցը՝ Անի Խաչատրյանից ու Հայկ Սահակյանից  հօգուտ Սրբազանի բռնագանձելով 750 հազարական դրամ, որից 300 հազարական դրամ՝ որպես վիրավորանքի, իսկ 450 հազարական դրամ՝ որպես զրպարտության դիմաց վճարվող տուգանք: 

Վճիռը կայացրել է Արտուշ Ավագյանը։