Լրահոս
Հասարակական
18:44
03.07.26
92

Կոտայքի մարզում «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ «կապոտ»-ը բացվել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։