Լրահոս
Քաղաքական
19:48
06.07.26
56

Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան

Մանդատները վերցնելու որոշմամբ՝ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու մասին դժգոհությունները բնական է համարել «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը «Հայլուրի» հետ զրույցում, միևնույն ժամանակ բացատրել, թե ինչ կարող էր լինել, եթե իրենք մենակ թողնեին ՔՊ-ին խորհրդարանում: Խաչատրյանը գրեթե վստահ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը», բարձր դատարանն օգտագործելով, կարող էր քիչ ձայներ հավաքած ուժերով լրացնել անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերի թափուր աթոռները: Խաչատրյանը նաև այլ երկրների օրինակով է բացատրել մանդատները չվերցնելու ռիսկերը: