Լրահոս
Իրավական
12:17
04.07.26
210

Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի

Img default alt hy

«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի հացն ընդդեմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի: 

Սուքիասյանը իր ելույթներից մեկում ասել էր, թե «ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն, և Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք»: 

Դատարանը Սուքիասյանի վերաբերյալ հետևյալ վճիռն է կայացրել. «Պարտավորեցնել Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող ութերորդ գումարման Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում հերքել 25.08.2021 թվականին ԱԺ նիստի ընթացքում իր կողմից Արմեն Անդրանիկի Գևորգյանի մասին հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները՝ հերքման տեքստ սահմանելով հետևյալը՝ «պարոն Գևորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք: 

Բիզնես չի արել, բայց մի հարյուր միլիոն դոլլարի տերա….. միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի» հնչեցված փաստացի տվյալները իրականությանը չեն համապատասխանում»։ Սուքիասյանը բողոքարկել է դատարանի այս վիճտը, սակայն Վերաքննիչը մերժել է այն: