Լրահոս
Միջազգային
10:00
04.07.26
151

ԱՄՆ-ը երբեք կոմունիստական երկիր չի լինի․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը երբեք չի դառնա կոմունիստական երկիր։

«Ամերիկան երբեք կոմունիստական երկիր չի լինի,- ասել է նա Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան մոտ ունեցած ելույթի ժամանակ՝ ԱՄՆ Անկախության օրվա՝ հուլիսի 4-ի տոնակատարության առթիվ։ - Դուք կարող եք հավատարիմ լինել Կարլ Մարքսին, կամ կարող եք հավատարիմ լինել Ամերիկային, դուք կարող եք լինել կոմունիստ կամ հայրենասեր, դուք չեք կարող լինել և՛ մեկը, և՛ մյուսը»։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում նկատվում է «կոմունիստական սպառնալիքի վերածնունդ», որը, ի թիվս այլոց, գալիս է նաև երկիր «նոր ժամանածների կողմից»։