Լրահոս
Հասարակական
16:50
04.07.26
76

Երևանում ՌԴ քաղաքացին միզել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա

Img default alt hy

Հունիսի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցի 7 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քաղաքացու, ով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, միզել է պարեկային ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկվածը ՌԴ քաղաքացի 35-ամյա Գեննադի Բուդրևիչինն է։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։