Լրահոս
Միջազգային
15:00
04.07.26
147

Իրանում բազմաթիվ մարդկանց զոհվելը պատիվ չի բերում ԱՄՆ-ին․ Մեդվեդև

Img default alt hy

Իրանում մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց զոհվելը ԱՄՆ-ի չհրահրված հարձակումների հետևանքով պատիվ չի բերում նրանց, ովքեր որոշում են կայացրել հարվածների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Իրան կատարած այցի արդյունքներով լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Զոհվել է Իրանի ամբողջ ղեկավարությունը՝ ներառյալ գերագույն առաջնորդը, զոհվել է մեծ թվով քաղաքացիական անձանց, դպրոցականների։ Եվ այս ամենը, իհարկե, պատիվ չի բերում նրանց, ովքեր նման որոշումներ են կայացրել», - ընդգծել է նա։