Լրահոս
Միջազգային
13:50
04.07.26
157

ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև

Img default alt hy

Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը զարգանում է ամենատարբեր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում, պատմել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք Իրանի հետ կապված ենք հատուկ պայմանագրով՝ ռազմավարական գործընկերության պայմանագրով։ Այդ պայմանավորվածությունների շրջանակներում են զարգանում մեր հարաբերությունները։ Սա վերաբերում է և՛ տնտեսությանը, և՛ սոցիալական ոլորտին, և՛ տրանսպորտի բնագավառում համագործակցությանը, անվտանգության ոլորտում համագործակցությանը, ռազմատեխնիկական համագործակցությանը և բազմաթիվ այլ գործոնների», - ասել է Մեդվեդևը՝ Իրան կատարած այցի արդյունքներով լրագրողների հարցերին պատասխանելիս։

Նա նաև մատնանշել է երկու երկրների ակտիվ համախմբումը և համագործակցությունը միջազգային թեմատիկայի շուրջ՝ պայմանագրի շրջանակներում, ներառյալ՝ խորհրդակցությունները և ՄԱԿ-ում ու այլ խոշոր հարթակներում քվեարկության ժամանակ դիրքորոշումների մշակումը։