Լրահոս
Միջազգային
18:46
04.07.26
43

Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում

Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է առել Կոնստանտինովկան: Բնակավայրն առանցքային դեր ունի Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումներն ապահովելու համար, քանի որ այնտեղ խոշոր տարանցիկ երկաթուղային հանգույց կա։ Կոնստանտինովկայի նկատմամբ վերահսկողության մասին Վլադիմիր Պուտինն է հայտնել զինվորականների հետ խորհրդակցության ժամանակ: «Կոնստանտինովկան Դոնեցկի ամբողջ տարածքի ազատագրման բանալին է»,- հայտարարել է նա։