Լրահոս
Միջազգային
18:38
04.07.26
147

Հունգարիայի նախագահը պետք է հրաժարական տա․ Մադյար

Img default alt hy

Հունգարիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել սահմանադրության 17-րդ փոփոխության նախագիծը, որի համաձայն՝ երկրի նախագահ Տամաշ Շույոկը պետք է հեռանա իր պաշտոնից։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

«Այս փոփոխության ընդունմամբ հանրապետության գործող նախագահի լիազորությունների ժամկետը կավարտվի», - ասել է կառավարության ղեկավարը հունգարական հեռուստաալիքներով հեռարձակված տեսաուղերձում։

Մադյարի պնդմամբ՝ Շույոկը չի կարող մնալ իր պաշտոնում, քանի որ չի կատարել իր պարտականությունները և հովանավորել է նախկին իշխանությունների չարաշահումները։