Լրահոս
Հասարակական
11:35
05.07.26
71

Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր

Img default alt hy

Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում, Արփի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։