Լրահոս
Հասարակական
23:02
04.07.26
967

Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից

Img default alt hy

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում դանակահարվել են նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։ Նրանք վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, որտեղ Արմեն Եղիազարյանը վիրահատվել է։

Հիվանդանոցից Հայլուրին հայտնել են, որ նրա մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն։  Փայծաղը հեռացվել է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Հայրը ևս որովայնի վնասվածքներ ունի, Եղիազարյանի մայրը ոտքի վնասվածք է ստացել, նա ևս բուժում է ստացել։

Մեր տեղեկություններով՝ դանակահարողը 23-ամյա երիտասարդ է՝ ռազմական ոստիկանության ծառայող։

Դանակահարությունը տեղի է ունեցել նախկին համայնքապետի տան մոտ։ Եղիազարյանի ու երիտասարդի միջև ծեծկռտուքը սկսվել է մեքենայով ճանապարհն անցնելու շուրջ, որը վերածվել է դանակահարության։ Դանակահարողը տան հարակից ճանապարհով չի կարողացել անցնել մեքենայով։ 

Նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ղեկավարում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ջրաշենի շտաբը։