Լրահոս
Տարածաշրջան
11:12
06.07.26
40

Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել

Img default alt hy

Անդրադառնալով դիտարկմանը, որ Իրանը մշտապես ընդգծում է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է բացվեն՝ առանց երկրների ինքնիշխանության խախտման։ Այս համատեքստում ինչպե՞ս է գնահատում TRIPP նախագիծը, և ի՞նչ պայմաններով այն կարող է ընդունելի լինել Իրանի համար, Ադելն ասել է.

«Պատասխան Հայաստանի իշխանությունները մեզ մի քանի անգամ հավաստիացրել են, որ այս ճանապարհը Իրանի շահերի և երկկողմ հարաբերությունների դեմ չի լինի։ Մենք հուսով ենք, որ այդպես կլինի։ Սակայն խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն։ Այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Պարսից ծոցի երկրներում այս պատերազմի ընթացքում ԱՄՆ ներկայության հետևանքով, պետք է դաս լինեն։ Ամերիկացիները, երբ մեր հարևանությամբ գտնվող երկրներում ներկայություն են ունենում, դա Իրանին հարվածելու նպատակն է ունենում։ Դրանից վնաս են կրում նաև այդ երկրները, հուսանք դա տեղի չի ունենա Հայաստանում»: