Լրահոս
Հասարակական
21:13
06.07.26
55

Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին

Թե որքանով Փաշինյանին կհաջողվի ուղղել հայ-ռուսական սլաքները, դեռ պարզ չէ: Բայց ռելսերի վրա չի ընկնում նաև հայկական ապրանքների դեպի Եվրոպա արտահանումը: «Հայլուր»-ին ահազանգել է Լեհաստան խմիչքներ տեղափոխող մի հայ վարորդ՝ պատմել, որ վրացական անցակետերից մեկում ստուգում են հայկական խմիչքների որակը, ինչը լիովին անհասկանալի է իր համար: Ի՞նչ կապ ունի Վրաստանը Եվրոպա արտահանվող ապրանքների հետ: Վարորդը պնդել է, որ ապրանքը ժամանակին տեղ չհասցնելու դեպքում 500 եվրոյի վնաս է կրելու ինքը: