Լրահոս
Հասարակական
19:14
06.07.26
36

Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը

Ռուսաստանի հետ հարաբերությունների «սլաքներն ուղղելու» համար է Եկատերինբուրգ գնացել Փաշինյանը, այդ ձևակերպումը հենց ինքն է տվել: «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու առիթով Ռուսաստան մեկնած Փաշինյանը վարչապետ Միշուստինի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել լուծելու բոլոր խնդրահարույց կետերը: Ի պատասխան՝ Ռուսաստանի կառավարության ղեկավարը պայմաններ է առաջ քաշել՝ Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի հարմար միջավայր ստեղծել ռուս ներդրողների գործունեության համար: