Լրահոս
Քաղաքական
18:55
07.07.26
43

Ծառուկյանի մեղադրանքից քարը քարին չի թողնվել. նրա քնեցված առյուծներից մեկը չի արթնացել

Մինչ Գագիկ Ծառուկյանը սպասում է՝ ինչ խափանման միջոց կընտրի դատարանն իր համար՝ կկալանավորվի՞ ինքը, թե՝ ոչ... սկանդալային տեղեկություն է տարածվում, որ նրա՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել: Քաղաքապետարանը ոչ հեքրում, ոչ հաստատում է լուրը՝ չասելով նաև արդյոք չարթնացածը որձ առյուծն է: Իհարկե, առյուծն առյուծ է՝ լինի էգ թե որձ, բայց այդ որձ առյուծի շուրջ էր պտտվում նախընտրկան շրջանի ամենախայտառակ բանավեճերից մեկը:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը չապացուցի իր՝ գործակալ լինելը, ապա պետք է գա ու մտնի իր որձ առյուծի վանդակը, Փաշինյանը սուր էր արձագաքել՝ «Պատրաստվիր, որ վանդակում ես ողջ կյանքդ անցկացնելու, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»: