Լրահոս
Միջազգային
16:15
07.07.26
140

Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան

Img default alt hy

Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության, իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորման և Գազայի հատվածում կայուն հրադադարի ապահովման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ։

Բանակցությունները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որին մասնակցում են դաշինքի 32 անդամ երկրների ղեկավարներ։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Իրանի շուրջ հակամարտության և Ուկրաինայում պատերազմի կարգավորման ուղղությամբ՝ երկխոսության միջոցով, ինչպես նաև Գազայում կայուն հրադադարի և տարածաշրջան մարդասիրական օգնության անխափան մուտքի ապահովման համար»,– հայտնել է Թուրքիայի առաջնորդի հաղորդակցության վարչությունը՝ կայացած բանակցությունների արդյունքներով։