Լրահոս
Իրավական
15:46
07.07.26
340

Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. փաստաբան

Img default alt hy

Գագիկ Ծառուկյանի գործով մոտ 6 ժամ տևած նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Դատարանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև կողմերի փաստարկները լսողի դերում էր։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա։ Ասում են՝ իբրև թե ԻԻՀ քաղաքացիներից հափշտակություն է արել, փողերի լվացում է կատարել, բայց մենք դատարանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, որ հենց իրենք են պարտք Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձրել, թեպետ պարտավորվել են դա անել 2026թ–ին, հիմա չեն վերադարձրել և, ըստ էության, շանտաժ են սկսել»,- ասաց փաստաբանը։