Լրահոս
Միջազգային
15:43
07.07.26
150

Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են թուրքական մայրաքաղաքի օդանավակայանից։

«ԱՄՆ նախագահի ինքնաթիռը ժամանել է»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի առնվազն վերջին 20 տարվա ընթացքում ամենակարճը և կազմված կլինի հուլիսի 7-ի երեկոյան աշխատանքային ընթրիքից և հուլիսի 8-ին մեկ լիագումար նիստից։

Մասնակիցները պետք է դիտարկեն երեք հիմնական գործնական հարց՝ ՌԴ-ի հետ ռազմական դիմակայության նախապատրաստումը, Ուկրաինային զենքի մատակարարումների և ֆինանսավորման ավելացումը, սեփական ռազմական կարողությունների ընդլայնումը։ Հանդիպման տևողությունը առավելագույնս կրճատվել է՝ Թրամփի հետ որևէ տարաձայնություն առաջանալու հավանականությունը նվազեցնելու նպատակով։ Նույն պատճառով գագաթնաժողովին ելույթ ունենալու հնարավորություն չի տրվի Վոլոդիմիր Զելենսկուն, որը կմասնակցի միայն հանդիպման շրջանակներում անցկացվող պաշտպանական արդյունաբերության ֆորումին։