Լրահոս
Միջազգային
11:10
09.07.26
112

ՆԱՏՕ-ի միասնությունը Թրամփի պահվածքի պատճառով մնում է միայն թղթի վրա․ CBC

Img default alt hy

Թուրքիայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկիմաստ ավարտը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների պատճառով, ցույց է տալիս, որ դաշինքը միասնական է միայն թղթի վրա, բայց ոչ իրականում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել կանադական CBC հեռուստաալիքի վերլուծաբան Մյուրեյ Բրյուսերը։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովը, չնայած որոշ առաջնորդների և դիտորդների մտավախություններին, ավարտվել է առանց սկանդալների, «սակայն առաջնորդների հանդիպման ավարտից հետո զուսպ գրգռվածություն էր զգացվում»։ «Նրանք շնորհակալություն են հայտնել իրենց թուրք գործընկերներին կազմակերպման համար, ինչպես նաև հայտարարել են, որ կրկին կհանդիպեն, բայց չեն ասել, թե դա երբ տեղի կունենա,- ընդգծել է փորձագետը։- Հաջորդ գագաթնաժողովի անցկացման կոնկրետ պլանների բացակայությունը, ինչպես շատերը ենթադրեցին եվրոպական և դիվանագիտական շրջանակներում, [ցույց է տալիս], որ [ՆԱՏՕ-ի անդամ երկրների] մյուս առաջնորդները հոգնել են [Թրամփի] մշտական հարձակումներից, ուստի, հնարավոր է, ժամանակն է վերադառնալու մի քանի տարին մեկ անգամ հանդիպումներ անցկացնելու գրաֆիկին»։

Բրյուսերը հավելել է, որ, ըստ որոշ հրապարակումների, ակտիվորեն քննարկվել է դաշինքի հաջորդ գագաթնաժողովի անցկացումը անորոշ ժամանակով հետաձգելու գաղափարը։ Վերլուծաբանի խոսքով՝ Թրամփը, հրապարակավ խոսելով ՆԱՏՕ-ի անդամների միասնության մասին, այնուամենայնիվ, հերթական անգամ քննադատել է դաշնակիցներին այն բանի համար, որ նրանք քիչ միջոցներ են ծախսում դաշինքի պաշտպանության վրա, ինչպես նաև Իրանի հետ հակամարտության մեջ ԱՄՆ-ին օգնելու ցանկության բացակայության համար։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Անկարայում հուլիսի 7-8-ը։