Լրահոս
Մամուլի տեսություն
09:00
09.07.26
55

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը չի կարողացել համոզել Մոսկվային եւ կատարել իր հրապարակային խոստումը` լուծել արտահանումների հարցը: Պահանջը մեկն է` հրաժարվել ԹՐԻՓՓ-ից եւ «ԵՄ-ի հետ խաղեր չտալ»:

«Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է գլխիվայր շուռ տալ դատական համակարգը՝ ընդհուպ դատավորներին կալանավորելով, նրանց լիազորությունները կասեցնելով և դադարեցնելով։

«Փաստ»

Գագիկ Ծառուկյանը առյուծի անկման մասին տեղեկությունը շատ ծանր է տարել և վրդովվել  է:

«Հրապարակ»

ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր
Պողոսյանի կողմից պարգեւատրվել է AWI 2496 ապրանքանիշի ոսկյա ծածկույթով եւ բնական կաշվե գոտիով ճապոնական ժամացույցով։ 

«Հրապարակ»

ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս դիմել է Միացյալ Նահանգների լոսանջելեսյան հայկական մաֆիոզ շրջանակներին, մեր լեզվով ասած՝ավտարիտետներին, որպեսզի իրեն աջակցեն խոշոր փողերի օրինականացման հարցում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ: