-
Հասարակական
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ նրանք պարզաբանումներ են պահանջում
11:2409.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ ՀՀ Սահմանադրությունից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները․ Բայրամով
11:1909.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ ՖԻՖԱ-ում. ԵԽ պատգամավորները պահանջում են հետաքննել ՖԻՖԱ-ի նախագահի գործողությունները
11:0009.07.26 -
Քաղաքական
«Իմ խիղճը հանգիստ է». Գագիկ Ծառուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին
10:4509.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացվում․ Բայրամով
10:3309.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Գործընթացն ընթացքի մեջ է». Բայրամովը՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի մասին
10:2309.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածների մասին
10:1909.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:4209.07.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
09:3809.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ»
09:3409.07.26 -
Մամուլի տեսություն
Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»
09:2509.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:2009.07.26 -
Մամուլի տեսություն
Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»
09:1509.07.26 -
Հասարակական
Հորդառատ անձրևի պատճառով սելավաջուրը լցվել է Գյումրու Աբովյան փողոցում գտնվող տներից մեկը
23:2908.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում. հարձակում՝ Կիևի վրա, տագնապ՝ Օդեսայում
23:1808.07.26 -
Քաղաքական
Սկանդալ՝ Հայաստանի շուրջ. ռուսական շոուում Փաշինյանի ձայնով զանգել են ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարին
22:2508.07.26 -
Հասարակական
Սյունիքում գայլի հարձակումից վնաuվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից
22:1208.07.26 -
Հասարակական
Վախեցնելով, ֆիզիկական ուժ կիրառելով ներխուժել են. վթարային վիճակ է ստեղծվել Ծառուկյանի գործարանում
21:3608.07.26 -
Հասարակական
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա
21:2008.07.26 -
Միջազգային
Մակրոնի ուռած աչքերը, Թրամփի մեծ հիասթափությունը և Էրդողանի ճարպկությունը. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21:1208.07.26 -
Միջազգային
Իրանն զգուշացնում է ԱՄՆ-ին ու հարցեր ունի՝ Հայաստանին. Թեհրանի գլխավոր մեսիջները
21:0408.07.26 -
Հասարակական
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
21:0008.07.26 -
Հասարակական
Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է և բոլոր ժամանակներում ճիշտ է․ Բագրատ Սրբազան
20:4208.07.26 -
Իրավական
«Դիշովի» քայլ, «այլանդակություն». Ծառուկյանի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել
19:5408.07.26 -
Իրավական
Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը
19:1708.07.26 -
Միջազգային
Նրանք տականք են, գժվել են. հարվածից հետո Թրամփը կոշտ է խոսում Իրանի հետ ու կանչում է բանակցողներին
19:0408.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
17:4508.07.26 -
Հասարակական
Հորս թողած հետքն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
17:3808.07.26 -
Հասարակական
Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
16:2708.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ-ն վերադարձրել է նրա վերաբերյալ միջնորդությունը
15:5408.07.26 -
Քաղաքական
Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են
15:1908.07.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել դաշինքի անդամների հանդիպում
15:0208.07.26 -
Հասարակական
Մալաթիայի թաղապետարանի մոտ «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին
13:4908.07.26 -
Քաղաքական
Սխալվում է Նիկոլ Փաշինյան, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ․ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
13:3208.07.26 -
Հասարակական
Նորագավիթում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահասին․ վերջինս հոսպիտալացվել է
13:2408.07.26 -
Տարածաշրջան
Հզոր պայթյուններ՝ Հորմուզի նեղուցում, ԱՄՆ-ը հարվածել է Ղեշմ կղզուն. բացառիկ մանրամասներ՝ Իրանից
13:0708.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. կանխվել է հրդեհի տարածումը
12:5908.07.26 -
Տարածաշրջան
Գիշերը հզոր պայթյուններ են եղել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Ղեշմ կղզում (Տեսանյութ)
12:1708.07.26 -
Քաղաքական
Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյան
12:0908.07.26 -
Տարածաշրջան
Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան». Խալիլ Շիրղոլամի
11:1308.07.26 -
Հասարակական
Այսօր՝ ժամը 15:15-ին, աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո. Ազիզյան
11:0008.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր
10:4508.07.26 -
Հասարակական
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով
10:3208.07.26 -
Հասարակական
Բանաստեղծի պոետ որդու մշտական ներկայությունը. Վաչագան Մանուկյանի կիսանդրին՝ իրենց տան բակում
10:1908.07.26 -
Մամուլի տեսություն
ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»
10:0108.07.26 -
Մամուլի տեսություն
Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
09:5608.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ»
09:5008.07.26 -
Մամուլի տեսություն
«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. «Ժողովուրդ»
09:4408.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը չի ներում Ծառուկյանին՝ իր հասցեին արված վիրավորանքների համար․ «Հրապարակ»
09:3708.07.26 -
Մամուլի տեսություն
13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերը. «Ժողովուրդ»
09:3408.07.26 -
Միջազգային
Լը Պենը մտադիր է մասնակցել 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
23:5607.07.26 -
Արցախ
Ադրբեջանը հակառուսական համաժողով է արել օկուպացված Շուշիում. ընդունվել է հռչակագիր
23:4607.07.26 -
Հասարակական
Դիլիջանում գետը վարարել և դուրս է եկել հունից․ ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուր»
23:3507.07.26 -
Հասարակական
Երկնքից քարը թափել է ժողովրդի գլխին, սաղ ավերել է. սարսափելի կարկուտից ուշքի չեն գալիս Շիրակում
23:1207.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Ռուբեն Մխիթարյան
22:1007.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հավատա՞ց Մոսկվան Փաշինյանին. Ռուսաստանը փոխում է քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ
22:0007.07.26 -
Միջազգային
Այո, պարբերաբար տարաձայնություններ ենք ունեցել. Նեթանյահուն՝ Թրամփի հետ հարաբերությունների մասին
21:1907.07.26 -
Իրավական
Դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց. նվաստացուցիչ տեսանյութ է տարածվել
21:0607.07.26 -
Իրավական
ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը
20:5107.07.26 -
Քաղաքական
Սերիական մարդասպա՞ն էին փնտրում լրատվամիջոցում. «Արմատ մեդիայի» լրագրողների հեռախոսները դեռ չեն տվել
20:4507.07.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանի մաս է մանդատներ վերցնելը. Սամվել Կարապետյան
19:3807.07.26 -
Միջազգային
Թրամփը համոզված է, որ Էրդողանը նպաստում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը
19:1007.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի մեղադրանքից քարը քարին չի թողնվել. նրա քնեցված առյուծներից մեկը չի արթնացել
18:5507.07.26 -
Հասարակական
Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
18:4507.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:3507.07.26 -
Կրթություն և գիտություն
Առաջին դասարանցիների ծնողները պետք է դիմեն դպրոց մինչև սեպտեմբերի 5-ը. իրազեկում
18:2107.07.26 -
Քաղաքական
Հանցավոր ռեժիմի դեմ նոր դիմադրություն. և՛ ԱԺ-ում, և՛ փողոցում պայքարի է տրամադրված «Հայաստանը»
18:1507.07.26 -
Միջազգային
Սերբիան և Ուկրաինան քննարկել են ԵՄ ինտեգրման և երկկողմ համագործակցության հարցեր
17:5607.07.26 -
Միջազգային
ԵՄ 2028-2034 թվականների ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն․ Ֆոն դեր Լայեն
17:2807.07.26 -
Միջազգային
Ծանր գիշերվա սարսափը պահպանվում է Ուկրաինայում. դրոնային ուժգին հարվածները շարունակվում են
17:0007.07.26 -
Միջազգային
Դատարանի որոշումից հետո Լը Պենը կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
16:1907.07.26 -
Միջազգային
Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան
16:1507.07.26 -
Քաղաքական
Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան
16:0907.07.26 -
Քաղաքական
Էդ մարդու «չուչելներն» էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին
15:5707.07.26 -
Հասարակական
Ֆիզիկական անձանց արգելվում է բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը. ՍԱՏՄ
15:0007.07.26 -
Քաղաքական
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
14:4807.07.26 -
Քաղաքական
Գռփում, չռփում, թալանում են էս տանջված ժողովրդին. նյարդային պատերազմ՝ խցանումների պատճառով
14:3907.07.26 -
Քաղաքական
Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան
14:1607.07.26 -
Քաղաքական
Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը․ «Հետք»
13:4907.07.26 -
Միջազգային
Դամասկոսում պայթյունները տեղի են ունեցել Մակրոնի հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս․ Սիրիայի ՆԳՆ
13:3007.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Հորմուզի անվտանգության հարցերը․ CNN
12:5507.07.26 -
Իրավական
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
12:4507.07.26 -
Միջազգային
Եվրոպան Թրամփից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և Ուկրաինային օգնություն չի ակնկալում․ Bloomberg
12:3507.07.26 -
Միջազգային
Պաշտպանական ոլորտի սահմանափակումները խաթարում են ՆԱՏՕ-ի արդյունավետությունը. Ֆիդան
12:1507.07.26 -
Իրավական
Բագրատ Սրբազանը Փաշինյանին դատի է տվել ընդդիմությանը ընտրած քաղաքացիների անունից
11:2507.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
11:0607.07.26 -
Միջազգային
Բելգիայի ՊՆ-ն կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չզայրացնել Թրամփին․ Politico
10:5907.07.26 -
Հասարակական
Քարաթափում՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում․ առկա է հետագա քարաթափման վտանգ
10:4707.07.26 -
Մամուլի տեսություն
Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»
09:4207.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները. «Ժողովուրդ»
09:3807.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
09:1707.07.26
Ի՞նչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է մանրամասն ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքային, ֆինանսական և շահերի հայտարարագրերը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և նրա ընտանիքի բազմամյա ֆինանսական պատմությունն ու ունեցվածքը։
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանն ունի բավականին ուշագրավ քաղաքական կենսագրություն. նախկինում նա եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, 2017 և 2018 թվականների ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, սակայն 2020 թվականի հուլիսին լքել է այդ խմբակցությունը։ Արդեն 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա մասնակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով և կրկին ստացել պատգամավորական մանդատ՝ պաշտոնը ստանձնելով 2021 թվականի օգոստոսի 2-ից։ Պատգամավորի տարիների հայտարարագրերի համադրումը ցույց է տալիս, որ թեև նրա անձնական ունեցվածքը թղթի վրա բավականին համեստ է թվում, սակայն ընտանիքի անդամները, մասնավորապես կինը՝ Նաիրա Հակոբյանը, տիրապետում են ահռելի կարողության, ինչն ուղեկցվում է աղմկահարույց բիզնես և քրեական պատմություններով։
Սերգեյ Բագրատյանի հայտարարագրերի էվոլյուցիան. 2021-ից մինչև 2025 թվական
Պատգամավորի պաշտոնը ստանձնելու տարում՝ 2021 թվականին, Սերգեյ Բագրատյանը տարեվերջին հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը ձեռք էր բերվել դեռևս 2009 թվականի դեկտեմբերի 21-ին՝ գնման եղանակով։ Բացի այդ, նա ունեցել է Վայոց ձորի մարզի Արտաբույն (Եղեգիս) համայնքում գտնվող երկու հողամաս։ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին պատգամավորը ուշագրավ գործարք է կատարել՝ նվիրատվության եղանակով, առանց որևէ վճարի, իրեն պատկանող 2007 թվականի արտադրության Porsche մակնիշի ավտոմեքենան օտարել է կնոջը՝ Նաիրա Հակոբյանին։ Փոխարենը նա նշել է, որ տարվա ընթացքում ավելի քան 90 օր փաստացի տնօրինել կամ օգտագործել է այլ անձի անունով գրանցված 2011 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։ 2021 թվականին նա Բագրատ Բագրատյանին տրամադրել է 150 միլիոն դրամի անտոկոս փոխառություն, որը հետագա բոլոր տարիներին մնացել է անփոփոխ։ Նրա բանկային հաշիվների մնացորդը տարեվերջին կազմել է 771 հազար 691 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 7 միլիոն 977 հազար 140 դրամ, որից 7.6 միլիոնը ԱԺ աշխատավարձն էր, իսկ մնացածը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ից ստացված վարձատրությունը։
2022 թվականի հայտարարագրում ի հայտ են գալիս էլ ավելի տարօրինակ գործարքներ։ Պատգամավորը որոշել է Արտաբույն համայնքի իր երկու հողամասերը վաճառել սեփական կնոջը։ 2022 թվականի օգոստոսի 15-ին կատարված այս գործարքով հողամասերից մեկը վաճառվել է ընդամենը 155 դրամով, իսկ մյուսը՝ 2,28 դրամով։ Արդյունքում Սերգեյ Բագրատյանի անվամբ մնացել է միայն Երևանի Կենտրոնի բնակարանը։ Նա շարունակել է անվճար օգտագործել ուրիշի Toyota մեքենան և պահպանել է 150 միլիոն դրամի տրված փոխառությունը։ Բանկային հաշիվների մնացորդն աճել է՝ կազմելով 2 միլիոն 687 հազար 754 դրամ, իսկ ընդհանուր եկամուտը կազմել է 8 միլիոն 445 հազար 980 դրամ, որտեղ հիմնական շեշտը կրկին ԱԺ աշխատավարձն էր (8.3 միլիոն դրամ) և չնչին գումարներ բուհական դասախոսություններից։
2023 թվականին պատգամավորի գույքային դրությունը էական փոփոխություններ չի կրել։ Նա շարունակել է տիրապետել միայն Երևանի բնակարանին, փաստացի օգտագործել է նույն Toyota մեքենան և պահել 150 միլիոն դրամի անտոկոս փոխառության պահանջը։ Բանկային հաշիվների միջոցները հասել են 2 միլիոն 865 հազար 198 դրամի։ 2023-ի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 10 միլիոն 937 հազար 32 դրամ, որից 10.6 միլիոն դրամը ԱԺ աշխատավարձն էր, իսկ մնացածը՝ «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանից» և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից ստացված վճարները։
2024 թվականին Սերգեյ Բագրատյանի բանկային միջոցները նվազել են՝ տարեվերջին կազմելով 1 միլիոն 937 հազար 853 դրամ։ Փոխարենը նրա տարեկան եկամուտը կազմել է 10 միլիոն 977 հազար 728 դրամ, որտեղ ԱԺ աշխատավարձը կազմել է 10 միլիոն 888 հազար 528 դրամ։ Անշարժ գույքի, մեքենաների և 150 միլիոնանոց փոխառության մասով պատկերը մնացել է լիովին նույնը։
2025 թվականի ամենաթարմ հայտարարագիրը փաստում է, որ Սերգեյ Բագրատյանի բանկային հաշիվներում դրամական միջոցները կրկին աճել են՝ տարեվերջին հասնելով 4 միլիոն 473 հազար 764 դրամի։ Տարվա ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 13 միլիոն 602 հազար 732 դրամ, որից Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատավարձ ստացել է 13 միլիոն 524 հազար 932 դրամ, իսկ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ից ու Ավետիք Մկրտչյանի անվան համալսարանից քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացել է համապատասխանաբար 27 հազար 300 և 50 հազար 500 դրամ։ Շահերի հայտարարագրում նշված է, որ նա հանդիսանում է «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերը (ձեռք բերված 2000 թվականին), ինչպես նաև ունի «Եվրո Օյլ» ընկերության 50 տոկոսի և «ԲԻԷՍԲԻ» ընկերության 1.98 տոկոսի բաժնեմասերը, թեև դրանցից ստացված եկամուտներ հայտարարագրված չեն։
Հայտարարագրում կրկին առկա է Բագրատ Բագրատյանին տրամադրված 150 մլն դրամի անտոկոս փոխառությունը, որի մնացորդը տարվա ընթացքում չի փոխվել։
Կնոջ ահռելի ունեցվածքը. Նաիրա Հակոբյանի 12 միավոր անշարժ գույքն ու միլիոնները
Չնայած պատգամավոր Բագրատյանի անձնական ունեցվածքը թղթի վրա բավականին համեստ է թվում, նրա կինը՝ Նաիրա Հակոբյանը, տիրապետում է իսկական հարստության։ Ուսումնասիրելով Նաիրա Հակոբյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզ է դառնում, որ նա տարեվերջի դրությամբ ունեցել է 12 միավոր անշարժ գույք։ Այս տպավորիչ ցանկում ներառված են Արարատի մարզի Մասիս համայնքում գտնվող երկու հողամաս, Վայոց ձորի Եղեգիս համայնքում գտնվող երկու հողամաս (որոնք ամուսինը նրան էր վաճառել մի քանի դրամով), Արարատի Այնթափ և Մասիս բնակավայրերում գտնվող երկու հասարակական նշանակության շինություն, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող չորս բնակարան, Երևանի Շենգավիթում գտնվող մեկ ամառանոց, ինչպես նաև Երևանի Կենտրոնում գտնվող մեկ անավարտ կիսակառույց շինություն։ Տրանսպորտային միջոցների մասով Նաիրա Հակոբյանը տարեսկզբին ունեցել է երեք ավտոմեքենա՝ 2011 թվականի Nissan և երկու Mercedes-Benz (2016 և 1998 թվականների արտադրության)։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերի 28-ին նա Nissan-ը վաճառել է 7 միլիոն դրամով, և տարեվերջին նրան մնացել են միայն երկու Mercedes-Benz-ները։ Բացի այդ, նա 20 միլիոն 682 հազար դրամի անտոկոս փոխառություն է տրամադրել իրեն պատկանող «Բաշ Ռիելթի» ՍՊԸ-ին, որտեղ ունի 100 տոկոս բաժնեմաս։ Նա բաժնեմասեր ունի նաև «Արևալույս» և «Զորավար Սեպուհ և որդիներ» ընկերություններում (50-ական տոկոս)։
Նաիրա Հակոբյանի կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում 8 միլիոն դրամից հասել են 10 միլիոն դրամի։ Տարեվերջին բանկային հաշիվներում պահպանվել է 7 միլիոն 594 հազար 383 դրամ և 6 հազար 154 ԱՄՆ դոլար։ 2025 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 12 միլիոն 336 հազար 884 դրամ, որը հիմնականում ձևավորվել է տարբեր բուհերից ստացած աշխատավարձերից։ Միևնույն ժամանակ, պատգամավորի կինը հայտարարագրել է բնակարանի ապահովմամբ հիփոթեքային վարկ, որի մնացորդը տարեվերջին կազմել է 6 միլիոն 679 հազար 781 դրամ։
Ապօրինի ավազի հանքի աղմկահարույց բացահայտումը
Պատգամավորի կնոջ բիզնես գործունեությունը զերծ չի մնացել մեծ սկանդալներից։ Դեռևս 2023 թվականին «Հետք» պարբերականը ծավալուն հետաքննությամբ պարզել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում՝ Քասախ գետի ափամերձ տարածքում, ամիսներ շարունակ ապօրինի ավազի հանք էր շահագործվում։ Հետաքննությամբ ապացուցվել էր, որ հանքարդյունահանումն իրականացնում էր «Արարակ» ՍՊԸ-ն, որը 2022 թվականի հունիսին հիմնադրել էր հենց պատգամավորի կինը՝ Նաիրա Հակոբյանը՝ հանդիսանալով դրա 100 տոկոս բաժնետերը։
Ամենաուշագրավն այն էր, որ հանքավայրի շահագործումից առաջ որևէ ՇՄԱԳ փորձաքննություն չէր իրականացվել, համայնքում լսումներ չէին եղել, և ընդերքօգտագործման պայմանագիր կամ թույլտվություն գոյություն չուներ։ Պետական եկամուտների կոմիտեն նաև հայտնաբերել էր, որ ընկերությունն առանց փաստաթղթերի ապրանք էր տեղափոխել։ Երբ լրագրողները հարցմամբ դիմել էին Սերգեյ Բագրատյանին, թե ինչու է իր ընտանիքն ապօրինի հանք շահագործում և ինչու այդ ընկերությունը ներառված չէր 2022 թվականի հայտարարագրում, պատգամավորը խուսափողական պատասխան էր տվել՝ հորդորելով հարցերն ուղղել կնոջ ընկերության տնօրինությանը, իսկ չհայտարարագրելու մասով արդարացել էր, թե դա պետք է արտացոլվեր հաջորդ տարում, այնինչ օրենքով պարտավոր էր նշել հիմնադրման իսկ տարում։
Որդու քրեական արկածներն ու իրավապահների «հովանավորչությունը»
Ընտանեկան պատմություններն այսքանով չեն ավարտվում. Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, պարբերաբար հայտնվում է իրավապահների տեսադաշտում, սակայն, ինչպես ArmLur.am-ն է արձանագրում, նրան միշտ հաջողվում է «ջրից չոր դուրս գալ»։ Դեռևս 2022 թվականի մայիսի 15-ին Վայոց Ձորի մարզի գազալցակայաններից մեկում տեղի էր ունեցել աղմկահարույց ծեծկռտուք, որի ընթացքում դաժան ծեծի էր ենթարկվել 45-ամյա մի քաղաքցու։ Ի վերջո, ՀՀ քննչական կոմիտեն ուշագրավ կերպով կարճեց այդ քրեական վարույթը՝ մաքրելով իշխանական պատգամավորի որդուն պատասխանատվությունից։
Իսկ 2025 թվականին Սերգեյ Բագրատյանի որդին ծեծի էր ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: