Լրահոս
Հասարակական
19:49
08.07.26
45

Վթար՝ Երևանում. վարորդը և ուղևորը հիվանդանոցում են

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները, ապա «Honda»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից մեկն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։