Լրահոս
Միջազգային
13:01
09.07.26
130

Իրանը Թրամփի հայտարարությունը որակում է որպես հուշագրի չպահպանման խոստովանություն

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, փաստացի վկայում են երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի չպահպանման մասին։ Այս մասին ասված է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նախագահի և ամերիկացի այլ պաշտոնյաների՝ Իրանի ժողովրդի հասցեին հնչեցրած հայտարարությունները դիտարկում է որպես փոխըմբռնման հուշագրի չպահպանման ուղղակի խոստովանություն», - նշվում է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս ամերիկյան իշխող վերնախավի «դավաճանությունը, ստորությունը և միլիտարիզմը։