Լրահոս
Հասարակական
20:45
09.07.26
60

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 18.40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բժիշկները տեղում նաև օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։