Լրահոս
Միջազգային
22:16
12.07.26
246

Գերմանիան Ուկրաինայի համար կգնի 50 հազար հարվածային ԱԹՍ․ Reuters

Img default alt hy

Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինայի համար 50 հազար հարվածային անօդաչու թռչող սարքերի գնումը։ Այս մասին հայտնել է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տեղեկություններով՝ խոսքը ուկրաինական «Skyfall» արտադրողի անօդաչուների մասին է, որոնք հագեցած են թիրախի ավտոմատ հետևման ծրագրային ապահովմամբ։ Պայմանագիրը գնահատվում է մոտ 90 միլիոն եվրո։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել «Reuters»-ի տեղեկությունը։

Գերմանիան Ուկրաինայի ամենախոշոր դոնորն է։ Ավելի վաղ ԳԴՀ նախարարների կաբինետը հայտնել էր, որ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Բեռլինը Կիևին տրամադրել է մոտ 39 միլիարդ եվրո հումանիտար և 55 միլիարդ եվրո ռազմական օգնություն։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Կիևին զենքի մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը։