Լրահոս
Միջազգային
23:40
12.07.26
190

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4490-ի

Img default alt hy

Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4490-ի, հայտնել է Ազգային ասամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։

Ավելի վաղ Ռոդրիգեսը հայտարարել էր, որ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 4333 մարդ։

«Զոհերի թիվը 4490 է», - ասված է խոսնակի Telegram-ալիքում հրապարակված տեղեկագրում։

Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով վնասվել է 856 շենք, որոնցից 190-ը լիովին փլուզվել են, գրանցվել է 1202 հետցնցում։ Տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են արտակարգ ծառայությունների 31 837 աշխատակիցներ, ավելի քան 30 հազար կամավոր և 2422 օտարերկրյա փրկարար։