Լրահոս
Հասարակական
14:40
10.07.26
139

Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար

Img default alt hy

Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի խաչմերուկում, Նուբարաշենի կամրջի հարևանությամբ, բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված մակնիշի մոտոցիկլը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։ Մոտոցիկլավարի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր և պայքարում են նրա կյանքի համար։