Լրահոս
Հասարակական
20:30
12.07.26
87

Երևանում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ, բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ը գլխիվայր շրջվել է։

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։