Լրահոս
Քաղաքական
22:14
11.07.26
60

Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ

Սուտ ասողի տունը կրակ ընկավ, ոչ ոք չհավատաց: Հայտնի ասացվածքն են հիշեցնում քաղաքացիները, որ հիմնավորեն՝ ինչու չեն ցանկանում հավատալ Փաշինյանի երդումներին, թե մեր ձայնայինները, հաղորդագրությունները պաշտպանված են: Փաշինյանը, փորձելով հավատացնել, թե հեռախոսների IMEI կոդերի համակարգի նպատակը քաղաքացու նկատմամբ պետության տոտալ վերահսկողությունը չէ՝ կառավարության նիստում երդվել էր, որ իրենց մեր ձայնայինները, հաղորդագրությունները պետք չեն: