Լրահոս
Քաղաքական
10:26
13.07.26
149

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Img default alt hy

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ՝ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ: Այս մասին հայտնում են կուսակցությունից:

Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով կուսակցության զարգացման, ծրագրային առաջնահերթությունների առաջմղման և քաղաքական գործունեության իրականացման գործում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Խաժակյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։