Լրահոս
Միջազգային
13:46
13.07.26
138

Իրանը ոչ մի անգամ չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը․ դրա չկատարման ողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը․ Բաղայի

Img default alt hy

Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի անգամ չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը, և դրա չկատարման ողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանը երբեք չի եղել պարտավորությունների խախտման նախաձեռնողը։ Մենք հպարտությամբ ենք հայտարարում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկացած բանակցությունների ժամանակ ցուցաբերել է մանրակրկիտություն և լրջություն, - ասել է Բաղային։ - Կողմը, որը մշտապես խախտում է պայմանավորվածությունները, ամերիկյան կողմն է»։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Իրանը հայելային կերպով կդադարեցնի հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը։

«Մենք հենց սկզբից խոսել ենք «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքի մասին։ Եթե մյուս կողմը կատարում է իր պարտավորությունները, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները, - ասել է Բաղային։ - Այսուհետ մենք գործելու ենք հետևյալ կերպ. քանի դեռ մյուս կողմը շարունակում է խախտել իր պարտավորությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր հերթին, կձեռնպահ մնա իր ստանձնած պարտավորությունների կատարումից»։