Լրահոս
Իրավական
12:00
13.07.26
452

Ալեն Սիմոնյանը էլի «խրձով» դատական հայցեր է ներկայացրել

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իր բնավորության համաձայն, դատական հայցերի նոր փաթեթ է ներկայացրել դատարաններ: 

Այս անգամ նա դատի է տվել Նարեկ Կարապետյանին, Էդգար Ղազարյանին ու Սաթիկ Սեյրանյանին: 

Նարեկ Կարապետյանից Ալեն Սիմոնյանը 3 մլն դրամ ու հերքում է պահանջում, Սաթիկ Սեյրանյանից ու Էդգար Ղազարյանից էլ` 2 մլն դրամ ու հերքում: 

Ալեն Սիմոնյանի մոտ դատարան դիմելը արդեն կարծես «խասյաթ» է, ավելի վաղ նա հայց է ներկայացրել իրեն հայհոյանք տված Միքայել Մարգարյանի, Մանուել Մանուկյանի, Սամվել Աշոտյանի, Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի և մի քանի տասնյակ այլ անձանց ու լրատվամիջոցների դեմ: