Լրահոս
Միջազգային
20:46
13.07.26
329

Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը

Img default alt hy

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի և Մոսկվայի բոլոր համատեղ նախագծերի իրականացմանը հետևելու և հնարավոր խոչընդոտները վերացնելու համար աշխատանքային խմբեր ձևավորելու անհրաժեշտության մասին։

«Անհրաժեշտ է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և դեսպանատների մասնակցությամբ այս աշխատանքային խմբերը մշտապես և ամենօրյա ռեժիմով հետևեն նախագծերի իրականացման ընթացքին՝ հնարավոր ցանկացած խոչընդոտ ամենասեղմ ժամկետներում վերացնելու համար»,- նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Փեզեշքիանի կարծիքով՝ Իրանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ և հուսալի բարեկամներ են, և նախագծերի իրականացման գործընթացը պետք է արագացվի։