Լրահոս
Միջազգային
18:07
13.07.26
130

Ֆինլանդիան դատապարտում է ՌԴ-ի կողմից ենթադրաբար իրականացվող կիբերգործունեությունը. Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Img default alt hy

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետությունում ՌԴ դեսպան Պավել Կուզնեցովին կանչել է՝ ենթադրյալ կիբերարշավի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ֆիննական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլինա Վալտոնենը։

«Այսօր ես զրույցի եմ կանչել Ռուսաստանի Դաշնության դեսպանին», - գրել է նա։ Վալտոնենը հավելել է, որ Ֆինլանդիան դատապարտում է ՌԴ-ի կողմից ենթադրաբար իրականացվող կիբերգործունեությունը և «կիբերտարածության չարաշահումը»։

Ավելի վաղ ՌԴ դեսպաններին կանչել էին նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ-ներ։

Վերջին տարիներին ԵՄ երկրների իշխանությունները պարբերաբար հայտարարում են իրենց տարածքում տեղի ունեցած տարբեր պատահարներին և հակաօրինական գործունեությանը ՌԴ-ի առնչության մասին։ 2024 թվականի ապրիլին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր «ամեն ինչի մեջ, միշտ և ամենուր Ռուսաստանին մեղադրելու և ամեն ինչ Ռուսաստանի վրա բարդելու» հակվածության մասին։ Նա դա անվանել էր «ընդհանուր հիվանդություն»։