Լրահոս
Միջազգային
16:49
13.07.26
163

Թրամփը մանրամասներ է ներկայացրել Իրանի շուրջ կայացած հանդիպումից

Img default alt hy

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդիպումը կայացել է հուլիսի 12-ին, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, սակայն այնուհետև Թեհրանը Վաշինգտոնից պահանջել է փոփոխություններ, որոնք ամերիկյան կողմը չի ցանկանում կատարել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երեկ մենք վերջին պահին հանդիպում ունեցանք։ Նրանց հետ ամեն ինչ տեղի է ունենում վերջին պահին։ Եվ երեկ ամեն ինչ համաձայնեցված էր։ Իսկ հետո նրանք դուրս եկան սենյակից, նորից զանգահարեցին և ասացին, որ իրենց պետք է մի քանի փոփոխություն կատարել», - պնդել է նա Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես ասացի. «Փոփոխությո՞ւններ։ Մենք փոփոխություններ չենք կատարելու», - հայտարարել է ամերիկյան առաջնորդը։ Մանրամասներ նա չի հայտնել։