Լրահոս
Առողջապահական
14:54
13.07.26
365

1 տարեկան երեխան հիվանդանոց է տեղափոխվել բազմակի վնասվածքներով և սրտի կանգով․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Img default alt hy

Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այս մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։

«Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»:

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ 1 տարեկան երեխան տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Նա ընկել է 3-րդ հարկից։ Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։