Լրահոս
Հասարակական
17:02
13.07.26
324

Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media

Img default alt hy

Հնարավոր է առգրավեն նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը։ Այս մասին Armat Media-ին հայտնեց գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էրիկ Խաչատրյանը։

Փաստաբանը նշեց, որ դեռ հստակ տեղեկություն չունեն, թե երբ կարող են կրկին փորձել առգրավել կենդանիներին․ «Երկու-երեք օր առաջ եկել էին ձիերն առգրավելու, սակայն արձանագրել էին, որ դա տվյալ պահին հնարավոր չէ իրականացնել։ Ձիերն ընտանի կենդանիներ են, ոչ թե վայրի, և ընտանի կենդանիներ պահելն օրենքով թույլատրելի է»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ունեն տեղեկություն, որ առգրավման փորձը կրկնվելու է։

«Մենք նման տեղեկություն ունենք։ Կարծում եմ՝ դա արվում է նաև Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար»,– նշեց փաստաբանը։