Լրահոս
Հայաստան
22:00
13.07.26
71

Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները: «Փարավոն» հյուրանոցում ԱԱԾ-ի գործողությունները խնդիրներ են առաջացրել նաև հյուրերի համար: Ուժայինները նրանց թույլ չեն տվել անգամ իրերը վերցնել՝ հյուրանոցից բավականին կոշտ դուրս հրավիրելուց առաջ:

Պարապուրդի մատնված հարյուրավոր մարդիկ սպառնացել են փակել Երևան-Սևան ճանապարհը, եթե առավոտյան իրենց աշխատավայրը չբացվի: Մեկ շաբաթ է՝ փակ են Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ» և «Մուլտի Ռեզորթ» հյուրանոցները: