Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
14.07.26
54

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար՝ առաջադրվել է չորս թեկնածու․ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաեւ վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ` Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Փաստ»

Մի շարք նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում վերջին շրջանում բավական մեծ թվով մարդիկ են կա՛մ արդեն ազատվել աշխատանքից, կա՛մ պատրաստվում դիմում գրել. մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է:

«Ժողովուրդ»

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թ-ին պարտություն կրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, այժմ պատրաստվում է հերթական քաղաքական փորձությանը՝ այս անգամ արդեն Վանաձորի համայնքապետի ընտրություններում։  Նա փոխել է իր մշտական գրանցման հասցեն և  գրանցվել է Վանաձորում։

«Հրապարակ»

Խոշոր արտահանող ընկերություններից «Սպայկայի» աշխատողներին շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն տվել կամ մասնակի են տվել՝ պատճառաբանելով արտահանումների հետ կապված խոչընդոտները։ 

«Հրապարակ»

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը ցանկություն
չունի, ավելի ճիշտ` վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ
Փաշինյանի թիրախում։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ: