Լրահոս
Մամուլի տեսություն
12:02
14.07.26
62

Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ Քրիստինա Վարդանյան

Img default alt hy

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրել է․ «Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվող էգ սպիտակ առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից։

Հուլիսի 7-ին, դեպքից անմիջապես հետո, առաջարկել եմ հրատապ գումարել Կառավարման խորհրդի նիստ՝ դեպքի հանգամանքները քննարկելու և պատասխանատվության հարցը պարզելու համար։ Սակայն նիստը նշանակվեց միայն հուլիսի 16-ին։

Չսպասելով Կառավարման խորհրդի նիստին՝ հուլիսի 9-ին դեպքի վերաբերյալ իմ բոլոր հարցերն ու առաջարկությունները պաշտոնապես հասցեագրել եմ Երևանի քաղաքապետին։ Նամակը հրապարակում եմ կից։

Ինձ համար նման ողբերգությունը պահանջում էր անհապաղ, պատասխանատու և բազմակողմանի մասնագիտական արձագանք։ Քանի որ դա տեղի չունեցավ, որոշեցի դուրս գալ Կառավարման խորհրդի կազմից»։