Լրահոս
Աշխարհ
12:07
20.09.19
109

Ադրբեջանի ոստիկանները կպաշտպանեն ազգային արժեքները

Img default alt hy

Սեպտեմբերի 2-ին Բաքվի բնակչությանը տեղեկացրել են, որ արդեն գործում է «բարոյականության ոստիկանություն», որը զբաղվելու է բնակչության «բարոյական արժեքների» եւ «ազգային մտածելակերպի» պահպանման հարցերով, տեղեկացնում է globalvoices.org կայքը: Այսուհետ կանայք չեն կարողանալու կարճ կիսաշրջազգեստ կրել, քանի որ այն, ըստ իրավապահների, համարվելու է ազգային մտածելակերպի խախտում: Նոր ոստիկանական համակարգը կզբաղվի նմանատիպ խախտումների կանխարգելմամբ: