Լրահոս
Իրավական
23:08
20.09.19
95

ՍԴ նախագահի դեմ օրինագիծն արդեն ԱԺ-ում է

Մեկ տարում արդեն երկրորդ անգամ ճգնաժամային իրավիճակ է բարձրագույն դատական ատյանի շուրջ: Քոչարյանի գործով սահմանադրական դատարանի որոշումից իշխող քաղաքական թիմի դժգոհությունը փաստաթուղթ է դարձել ու դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների կասեցման պահանջով քննարկվում է խորհրդարանում: Չնայած իշխող Իմ քայլը խմբակցության ձայները լիովին բավարար են սկանդալային որոշումն ընդունելու համար, օրենսդիրի ընդդիմադիր մասը չափազանց զուսպ է գնահատականներում: