Լրահոս
Իրավական
18:03
20.09.19
97

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Աննա Դանիբեկյանին

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառը դատավորի դրսևորած վարքագիծն է։

«Մենք պատրաստվում ենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Ձեզ, որովհետև մինչ այս պահը Ձեր կողմից դրսևորած կամայականությունները ամբողջությամբ հիմք են տալիս մեզ պնդելու, որ այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում եք այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ», - դատարանում հայտարարել է Ալումյանը։

Նրա խոսքով, միջնորդությունը պատրաստելու համար անհրաժեշտ է լինելու մեկ օր։

Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 7-ը, ժամը 13:00։