-
Միջազգային
ԵՄ-ն պետք է զբաղվի իր քաղաքացիների բարեկեցության բարելավմամբ, այլ ոչ թե ռուսատյացությամբ․ Մեմա
23:3014.07.26 -
Միջազգային
Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելուն․ Թրամփ
23:1514.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի դիրքերին հասցված հրթիռային ու ԱԹՍ հարվածների մասին
23:0014.07.26 -
Միջազգային
Թրամփը Նեթանյահուից պահանջում է Լիբանանից և Սիրիայից դուրս բերել Իսրայելի զորքերը․ Axios
22:4614.07.26 -
Հասարակական
Վեհափառը հորդորել է սփյուռքահայ երիտասարդներին զորացնել ազգային ու հոգևոր ինքնությունը
22:3514.07.26 -
Հասարակական
Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
22:2714.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սպառնալիքներ է տեսնում Եվրոպան՝ Հայաստանում. ի՞նչ խումբ է Երևան գալիս և ի՞նչ անելու
22:0514.07.26 -
Միջազգային
Երկրում զինված խմբավորումները կզինաթափվեն մինչև սեպտեմբերի վերջ․ Իրաքի վարչապետ
21:5314.07.26 -
Միջազգային
ՀԴԲ-ն իզուր է ժամանակ վատնում, եթե կասկածելի բան է փնտրում Գրեմի մահվան մեջ․ Թրամփ
21:2114.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2106»-ը
20:4514.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն սպառնացել է Իրանին աննախադեպ հզոր հարված հասցնել Իսրայելի վրա հարձակվելու դեպքում
20:2314.07.26 -
Տնտեսական
Սկանդալ. հայկական ծիրանը «չերեզ Ադրբեջան» Ռուսաստան են տանում՝ իրանականի անվան տակ
20:1514.07.26 -
Հասարակական
Հանգստյան գոտում ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ
20:0014.07.26 -
Քաղաքական
«Թուրքերի ահ ու սարսափ» գեներալը 70 տարեկան կդառնար. Մանվել Գրիգորյանի զինակիցների հուշերը
19:4514.07.26 -
Հայաստան
Զզվել ենք արդեն. Ծառուկյանի ազատությունն ու իրենց աշխատանքն են պահանջում անգործ մնացած մարդիկ
19:0014.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին․ կան վիրավորներ
18:5014.07.26 -
Իրավական
Զրպարտության համար են մեղադրում Փաշինյանին և դատի են տալիս նրան Հայաստանի քաղաքացիները
18:0714.07.26 -
Միջազգային
Սարսափելի երկրաշարժից 3 շաբաթ անց փլատակներում դեռ մարդկանց են որոնում Վենեսուելայում
18:0014.07.26 -
Հասարակական
Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան-Գյուրջյան խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
17:4414.07.26 -
Հասարակական
Շան հաչալու պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք՝ Շիրակի մարզում․ 5 մարդ տեղափոխվել է ոստիկանություն
17:2314.07.26 -
Հասարակական
Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ խորհուրդներ
17:0714.07.26 -
Քաղաքական
Ով մեզ հետ չէ, պետք է նստի՞. քաղաքական աննախադեպ հետապնդումների մասին են ահազանգում փորձագետները
16:5414.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ»
16:1814.07.26 -
Միջազգային
Ռուսական նավթային օբյեկտները՝ Ուկրաինայի հարվածների տակ. Պուտինը նոր համակարգ է ստեղծում
16:0414.07.26 -
Հասարակական
Կդադարեցվի Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը
15:5714.07.26 -
Հասարակական
2025 թ-ի համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները
15:3514.07.26 -
Իրավական
Հայ ռազմագերին Բաքվի բանտում պայքարում է իր կյանքի համար. փաստաբանի ահազանգը
15:1714.07.26 -
Իրավական
Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր»
15:0014.07.26 -
Կրթություն և գիտություն
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
14:4114.07.26 -
Հասարակական
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար. 45 դեպքով տուգանքներ են նշանակվել. ԲԸՏՄ
14:0014.07.26 -
Հասարակական
Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր»
13:3914.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
13:1714.07.26 -
Հասարակական
Ավելի քան 20 միլիարդի հոսքագծեր այս կազմակերպությունում փակի տակ է. «Մուլտի տաբակի» հաշվապահ
12:4214.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանի ձիերին առգրավելը հետաձգվել է. ի՞նչն է զսպել իրավապահներին
12:3014.07.26 -
Հասարակական
Հունիսին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ Աշոցքում՝ -4․1 °C
12:1814.07.26 -
Հասարակական
Ամբողջ երկրով շրջագայում, սելֆիներ է անում, արդեն հոգնել ենք էս կառավարությունից, զզվել ենք արդեն. քաղաքացի
12:0714.07.26 -
Մամուլի տեսություն
Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ Քրիստինա Վարդանյան
12:0214.07.26 -
Հասարակական
Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. 24 ժամ ջուր չի լինի
11:2414.07.26 -
Հասարակական
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
11:0914.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց, փաստաբանները պատճառը չգիտեն
10:5614.07.26 -
Հասարակական
Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին
10:4114.07.26 -
Մամուլի տեսություն
ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»
10:3314.07.26 -
Մամուլի տեսություն
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»
10:2114.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»
10:1514.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու… գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»
10:0614.07.26 -
Մամուլի տեսություն
Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում․ «Ժողովուրդ»
09:5914.07.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»
09:5014.07.26 -
Մամուլի տեսություն
Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ»
09:3814.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
23:5913.07.26 -
Հասարակական
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
23:4513.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է վարչապետ Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը
23:3013.07.26 -
Հասարակական
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
23:0013.07.26 -
Հայաստան
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
22:0013.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ․ պատճառը հայտնի է
21:4613.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս
21:3013.07.26 -
Տնտեսական
«Բարոյականությունից զուրկ» հայտարարություն և սպառնալիքներ. շառ ու փորձանքի մեջ են տնտեսվարողները
21:1513.07.26 -
Միջազգային
Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը
20:4613.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
20:3513.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
20:3013.07.26 -
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
20:1113.07.26 -
Միջազգային
Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
20:0013.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
19:4513.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
19:3913.07.26 -
Հայաստան
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
18:5613.07.26 -
Միջազգային
Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար
18:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնի
18:3013.07.26 -
Հասարակական
Իմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակից
18:1713.07.26 -
Հասարակական
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
17:2713.07.26 -
Քաղաքական
Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը․ Վահագն Սարոյան
17:1513.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media
17:0213.07.26 -
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26
Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որը չի վախենա իր փոքրությունից, այլ փոքրությունը կվերածի առավելության. Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացրել է փոփոխվող աշխարհում և ստեղծված իրականության պայմաններում ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իր պատկերացումները։ Հոդվածը հրապարակում ենք ամբողջությամբ․
««Անվտանգության կուտակման» դոկտրին. ընդհանուր սկզբունքներ
Հայաստանի անվտանգությունը չպետք է դիտարկել որպես ստատիկ վիճակ, այլ՝ որպես պետության դիմադրողականությունն ու անվտանգությունը ձևավորող ռեսուրսների, շերտերի և առավելությունների անընդհատ կուտակման գործընթաց։ Անվտանգության կուտակման դոկտրինը երկարաժամկետ ռազմավարություն է, որի միջոցով Հայաստանը ստեղծում է ազգային և տարածաշրջանային դիմադրողականության ամուր համակարգ՝ ոչ թե ակնթարթային դաշինքների և հռչակագրերի միջոցով, այլ՝ անվտանգության նոր շերտերի հետևողական ավելացման՝ ռազմականից և տնտեսականից մինչև մշակութային և քաղաքակրթական։ Յուրաքանչյուր նոր քայլ ամրապնդում է նախորդը, և ոչ՝ փոխարինում դրան։ Սա «+1»- ի տրամաբանությունն է, և ոչ՝ «-1»-ի։ Բազմաշերտ մոտեցումների վրա հիմնված այս դոկտրինը թույլ է տալիս քայլ առ քայլ ստեղծել մի համակարգ, որտեղ սպառնալիքները չեզոքացվում են, իսկ ռիսկերը վերածվում են նոր հնարավորությունների։
Անվտանգության նման դոկտրինը և Արցախի կորստից հետո Հայաստանի (ստանձնելիք) առաքելությունը` երկրի համար հիմք են ստեղծում ոչ միայն աշխարհաքաղաքական փոթորիկների մեջ չտարրալուծվելու, այլև՝ որպես քաղաքակրթական և քաղաքական միավոր ամրապնդվելու համար, առանց պատրանքների, բայց՝ հստակ ռազմավարությամբ։
-
Ռազմավարական նպատակ. Հայաստանի առավելությունների ֆիքսում և զարգացում: Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որը չի վախենա իր փոքրությունից, այլ փոքրությունը կվերածի առավելության՝ կոմպակտություն, ճկունություն, մտավոր կապիտալ, գլոբալ ցանցեր: Այն պետք է կամուրջ դառնա տարբեր ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Արևմուտքի միջև, և օգտագործի իր աշխարհագրությունը որպես ռազմավարական առավելության գործոն, այլ ոչ՝ որպես խոցելիություն:
Փոքր ազգերը կարող են կառուցել դիմադրողականության սեփական ճարտարապետությունը: Հայաստանի համար սա նշանակում է՝ մնալ Հայկական աշխարհի միջուկը, ամրապնդել սփյուռքը, զարգացնել սեփական մրցակցային առավելությունները և մտորել ազգային պետության նոր առաքելության մասին: Հիմնական տարրը կլինի բազմաշերտ երաշխիքների համակարգը, որը ստացվում է տարբեր ազդեցության կենտրոնների միջոցով:
Հենց այդ պատճառով էլ Վաշինգտոնի համաձայնագրերը խաղաղություն չեն, այլ՝ Հայաստանի անվտանգության մեջ պոտենցիալ ներդրում: Ավելին, դրանք պետք է արդյունավետորեն օգտագործվեն: Բայց միայն դրանց և դրանց հանրային առաջխաղացման վրա հույս դնելը նշանակում է՝ ապրել խաղաղության մշտական պատրանքների մեջ:
Այնինչ անհրաժեշտ է իրական խաղաղություն՝ նաև նոր պայմաններում Հայկական պետության գոյաբանական առաքելությունը սահմանելու և իրականացնելու համար, երբ պահանջվում է հասկանալ.
— կառաջնորդվե՞ն արդյոք բոլոր ներկա և ապագա հայկական էլիտաները հետևյալ վտանգավոր բանաձևով. «Հայաստանը միայն այն հայերի համար է, որոնք մշտապես ապրում են այնտեղ»:
— կարո՞ղ է ներկայիս հայկական պետությունը կանգնեցնել Հարավային Կովկասում հայերի պատմական բնակության տարածքի և նրանց թվաքանակի հետագա կրճատման գործընթացը։
— ի զորո՞ւ են ժամանակակից հայկական էլիտաները ստանձնել ժամանակակից, ինքնիշխան և ինքնաբավ պետություն ստեղծելու պատմական առաքելությունը։
Կարևոր է հասկանալ, որ հայերի ներկա և ապագա սերունդների համար Հայաստանի Հանրապետությունն առաջին հերթին հպարտության և ճանաչման աղբյուր է, որտեղ առկա է.
— լեգիտիմ և համեստ կառավարություն,
— խելամիտ և պատասխանատու էլիտա,
— կրթված և առաջադեմ հասարակություն,
— ուժեղ և առողջ քաղաքացիական հասարակություն,
— չափավոր պահպանողական, բայց լիովին հանդուրժող հասարակություն,
— արդար (իրավական) պետություն,
— հարմարավետ (սոցիալական) պետություն,
— արդյունավետ (կոմպակտ) պետություն,
— անվտանգ (խաղաղ) պետություն,
— մրցունակ (նորարարական) տնտեսություն։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը հայկական ազգային պետություն է, որպես.
1. Հայկական ինքնության կոդի պահապան. միջուկը՝ քաղաքակրթական կոդը կրող տարրերը, որոնք վերապրել են բոլոր փոխակերպումները.
ա․ լեզու (հայերենը՝ որպես աշխարհի յուրօրինակ պատկերի կրող)
բ․ եկեղեցի (ոչ միայն կրոնական հաստատություն, այլև՝ մշակութային դիմադրության խորհրդանիշ)
գ․ պատմական հիշողություն (ցեղասպանություն, Արցախ, պետականության համար հազարամյա պայքար)
դ․ հող (ոչ այնքան տարածք, որքան «Հայաստանը՝ որպես տուն» ընկալում):
2. Հայկական աշխարհի հենման տարածք․
ա. hայ ժողովրդի ինքնության պահպանման և hայկական աշխարհի զարգացման կենտրոն
բ․ միջազգային հանրության կողմից ճանաչված հայկական պետականության միակ օջախ
գ․ սփյուռքը պետական նախագծերում ինտեգրելու տարածք՝ ներդրումներ, կրթություն, դիվանագիտություն, տեխնոլոգիաներ։
3․ Ապագա սերունդների համար անվտանգ տուն․
ա․երաշխիք, որ յուրաքանչյուր հայ ունի վերադառնալու տեղ։
բ․ անվտանգության, սոցիալական արդարության և զարգացման տարածք։
գ․ միջավայր, որտեղ շեշտը դրվում է մարդկային կապիտալի, երկակի ստանդարտներից զերծ ժողովրդավարության և բազմաշերտ անվտանգության վրա։
4. Փոքր ազգի հաջողության լաբորատորիա․
ա․ անկայուն աշխարհում գոյատևման և զարգացման մոդել։
բ․ Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսության հարթակ։
գ․ փոքր պետություն, որը կարող է ինտեգրվել տարբեր քաղաքական և մշակութային միջավայրերի։
II. Անվտանգության կուտակման շերտեր
-
Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը։
Վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական տրամաբանությունը կենտրոնացած է հաղորդակցությունների՝ Արևելքից դեպի Արևմուտք զարգացման վրա։ Օբյեկտիվ հայացքն անմիջապես տեսնում է, որ նման քննարկումը մեզ պարտադրվում է, քանի որ այն ունի բացառապես թյուրքական աշխարհաքաղաքական մոտիվացիա, և նման օրակարգի ի հայտ գալը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում 2018 թվականին նոր էջ բացելուց ի վեր ձախողված քաղաքականության ուղղակի հետևանք է։
Մինչդեռ, ձևավորված ավանդական տնտեսական հարաբերություններն ու կապերը, ինչպես նաև դրանց զարգացման ռազմավարական ներուժը Հայաստանի կայունության և բարեկեցության համար, պետք է առաջնահերթ դարձնեն մեր ջանքերը Հյուսիս-Հարավ ուղղությամբ։ «Կուտակային անվտանգության» դոկտրինի աշխարհաքաղաքական շերտը պետք է կառուցվի ոչ թե բլոկների մերժման, այլ՝ բլոկային անդամակցության գործոնը որպես նվազագույն հենակետ ընդունելու և զուգահեռ՝ նոր բազմակողմ և երկկողմ կապերը որպես լրացուցիչ արժեք օգտագործելու հմտության վրա։
-
-
«+1 և ոչ թե -1» սկզբունքը·
-
Արտաքին քաղաքականությունը և պաշտպանական ռազմավարությունը կառուցված են փոխլրացման, այլ ոչ՝ բացառման տրամաբանության վրա. Հայաստանը չի խզում հին կապերը, այլ աստիճանաբար ավելացնում է նորերը։ Համագործակցության յուրաքանչյուր նոր վեկտոր (Իրան, Հնդկաստան, Չինաստան, BRICS և ԵԱՏՄ երկրներ, ԵՄ) ամրապնդում է անվտանգությունն ու տնտեսական հեռանկարները՝ ոչ թե փոխարինելով, այլ ընդլայնելով եղածները։ Ուստի․
-
Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է դիտարկել որպես ռազմավարական, և մեզ համար ողջամիտ է հասկանալ և ելնել այն իրողությունից, որ այս իրավիճակը չի փոխվի տեսանելի ապագայում։ Ռուսաստանը կարող է և կձգտի ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ «+1»-ի տրամաբանությամբ մենք պետք է աջակցենք այս ձգտումներին։ Ռուսաստանն ունի և կարող է մատակարարել նոր զենքեր և սարքավորումներ։ Տարօրինակ կլիներ չօգտվել այս հնարավորություններից։
-
Իրանի հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է լինի պրագմատիկ, հավասարակշռված և բարեկամական մոտեցումը։
-
Այս բոլոր հարաբերություններն արհեստականորեն փոփոխելու ծրագրերը, այդ թվում՝ արևմտյան ազդեցության կենտրոններին հաճոյանալու ցանկությամբ, անդառնալի հետևանքներ կունենան Հայաստանի համար։ Մեր ազգային շահերի հստակ և անկեղծ մեկնաբանությամբ այս հարաբերությունները դառնում են շատ հասկանալի։
-
-
«Բլոկային» նոր հավասարակշռություն
-
-
Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում՝ սա դիտարկելով ոչ թե որպես գաղափարական ընտրություն, այլ` որպես Ռուսաստանի հետ օբյեկտիվորեն անհրաժեշտ օպտիմալ հարաբերությունների տարր: Կազմակերպությանն անդամակցությունը թույլ է տալիս պահպանել ռազմական և քաղաքական փոխազդեցության անհրաժեշտ մակարդակը, բայց պետք է մեկնաբանվի որպես ոչ թե համագործակցության, այլ՝ ուղղությունների սահմանափակում:
-
ԵՄ-ում իրավիճակի և, համապատասխանաբար, Հայաստանի եվրոպական հեռանկարների օբյեկտիվ և համարժեք գնահատականը պետք է կանխորոշի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պրագմատիզմը և տեսանելի ապագայում երկրի լիարժեք տնտեսական զարգացման համար մեկ այլ կենսունակ (համալիր) այլընտրանքի բացակայության ըմբռնումը։ Սա այն հիմքն է, որի վրա առաջնորդների հեռատեսությունն ու իմաստությունը կարող են կուտակել նոր ռեսուրսներ և հնարավորություններ՝ պետության բարգավաճումը, և, հետևաբար, նրա անվտանգությունն ապահովելու համար։
-
Դաշինքին անդամակցությունն օգտագործվում է որպես հիմքային մակարդակ, հիմնական շեշտը դնելով երկկողմ ձևաչափերի և ճկուն ալյանսների վրա, որտեղ ազգային շահերը գաղափարախոսական շրջանակներից վեր են դասվում:
-
Ի տարբերություն ավանդական «կամ-կամ» սխեմայի (կամ Արևմուտք, կամ Ռուսաստան)՝ Հայաստանը կառուցում է զուգահեռ կապերի համակարգ:
-
Ստրատեգիական գործընկերությունների ցանցի կառուցում՝ դիմակայության ռիսկերը կառավարելու համար:
-
-
ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում իր մասնակցությունը պահպանելով՝ Հայաստանը նվազագույնի է հասցնում Մոսկվայի կողմից ուղղակի ճնշումների հեռանկարը, մինչդեռ նոր գործընկերությունները ստեղծում են անվտանգության ցանց, որպեսզի երկիրը կախված չլինի բացառապես մեկ ուժի կենտրոնից:
-
Պաշտպանական համագործակցության առաջնահերթություն․ Ռուսաստան (ռազմատեխնիկական ուղղություն), Իրան (աշխարհաքաղաքական հավասարակշռություն և կապի անվտանգություն), Հնդկաստան (տեխնոլոգիաներ և զենքեր), Չինաստան (տնտեսական բազա և երկարաժամկետ նախագծեր):
Այս առաջնահերթությունը կարող է պայմանավորված լինել BRICS+ բլոկի ռազմավարական կենսական շահերի համար ռազմաքաղաքական պաշտպանության հատուկ գոտու ստեղծմամբ՝ Պարսից ծոց-Սև ծով երկայնքով: Հայաստանը դառնում է «բաշխված անվտանգության համակարգի» մասնակից, որտեղ յուրաքանչյուր գործընկեր փակում է առանձին խոցելի հատված։
-
Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև նոր եռակողմ գործընկերություն՝ Պարսից ծոցը Սև ծովին կապելով՝ հաղորդակցություններ, հաղորդակցությունների զարգացման և պաշտպանության համատեղ միջոցառումներ։
-
Հայ-վրացական ռազմավարական համագործակցության նոր ճարտարապետություն՝ տարածաշրջանում խորը թյուրքական ներթափանցման (ընդլայնման) և գերիշխանության ռիսկերը չեզոքացնելու, հայկական արտաքին առևտրի համար «վրացական stop-ի» նոր դրսևորումները կանխելու և տարածաշրջանում ընդհանուր բարենպաստ ներդրումային և տնտեսական միջավայր ստեղծելու, ինչպես նաև սահմանային համատեղ արձագանքման ուժեր ստեղծելու նպատակով։
-
ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ մեկ այլ հոդվածաշարի շրջանակներում ես արդեն ներկայացրել եմ իմ դիտարկումները (այս տարվա սկզբին)։
1.4 Արցախ. Հայրենիք վերադառնալու իրավունքի պաշտպանություն և էթնոմշակութային և կրոնական ժառանգության պահպանում (առանձին առաջարկների բլոկ)։
1.5 Թուրքիայի և Ադրբեջանի հետ պրագմատիկ և փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ (առանձին առաջարկների բլոկ, որոնց մի մասն առիթ եմ ունեցել ներկայացնելու 2019-2022 թվականներին մի շարք հոդվածներում և ելույթներում)։
Մեր անվտանգության համար առանձին և առանցքային թեմա է հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների մշակումը։ «+1» անվտանգության կուտակման հայեցակարգի շրջանակներում անհրաժեշտ է առանձին ներկայացնել դիտարկումներն այս խիստ զգայուն թեմայի վերաբերյալ։
2. Պետության պաշտպանության ռազմա—տեխնոլոգիական շերտ։
Անվտանգության նոր հայեցակարգի շրջանակներում կարևոր է ռազմական զարգացման միջոցառումների ամբողջությունը։
Առաջարկվում է «Անցումային բանակի հայեցակարգ», որը հիմնված է հին մոդելի բանակից նոր, կիսապրոֆեսիոնալ բանակի անցման կամ վերափոխման գաղափարի վրա։ Բանակը՝ որպես զսպման գործոն, այլ ոչ՝ ագրեսիայի։ Նոր մոդելի հիմնական պարամետրերը․
-
խաղաղ ժամանակ՝ կոմպակտ, բայց պատրաստված բանակ (35-40 հազար),
-
Ճգնաժամի ժամանակ՝ մինչև 70-80 հազար մարդու արագ ներգրավում՝ պահեստազորի շնորհիվ,
-
Զորահավաքի ժամանակ՝ 100+ հազար, ներառյալ՝ բոլոր կատեգորիաները։
2․1. Մշակել իրատեսական պաշտպանական հայեցակարգ՝ ինչից է բանակը պաշտպանում երկիրը (տարածքային ամբողջականություն, հիբրիդային սպառնալիքներ, կիբեռսպառնալիքներ, ահաբեկչություն, սահմանային անկայունություն): Ներդնել ասիմետրիկ պաշտպանության սկզբունքը՝ կենտրոնանալով ոչ թե քանակական գերազանցության, այլ՝ թշնամու խոցելիությունների բացահայտման վրա (էլեկտրոնային պատերազմ, շարժական խմբեր, կիբեռնետիկա): Տարածքային պաշտպանություն՝ հասարակության պատրաստվածություն (քաղաքացիական պաշտպանություն), տեղական հենակետեր, ինժեներական նոր կարևոր լուծումներ: Կիբեռպաշտպանությունը և տեղեկատվական անվտանգությունն ապագա պատերազմների կարևորագույն ոլորտներն են:
-
Հատուկ պաշտպանական գոտիների նախագծում (Սյունիք և այլ կարևոր տարածներ — հանգույցներ)․ ինտեգրված մոնիտորինգի ցանց, ՀՕՊ/ռադիո-էլեկտրոնային պայքար, նոր տիպի ինժեներական արգելապատնեշների ներմուծում, գործընկերային կապերի ամրապնդում Ռուսաստանի և Հնդկաստանի հետ ՀՕՊ/հետախուզական/կապի ոլորտներում:
-
Նոր ատոմակայանի նախագծման ընթացքում (մասնակիցների միջազգային կոնսորցիումի պարագայում)՝ անմիջապես սահմանել դրա պաշտպանության նոր ռազմաինժեներական (ՀՕՊ/էլեկտրոնային պայքար, ապաստարաններ, կանոնակարգեր) մոտեցումները:
-
Զենք գնելիս կարևոր է ելնել այն փաստից, որ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն և համատեղելիություն. ոչ թե «բլոկային», այլ՝ մոդուլային տրամաբանություն: Ընտրել համակարգեր, որոնք համատեղելի են տվյալների և կապի ինտերֆեյսերի մակարդակով՝ ռուսական/հնդկական/իրանական/այլ բաղադրիչները մեկ ցանցի մեջ բերելու համար: Ռուսաստանի/Հնդկաստանի/Իրանի հետ՝ ՀՕՊ, հրետանի, էլեկտրոնային պատերազմ, զինամթերք։ Չինաստանի հետ՝ արդյունաբերություն/կապ։ Արաբական երկրների հետ՝ ֆինանսավորում/համատեղ նախագծեր։
2.2 Մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ ՀՀ ԶՈՒ-ի նոր մոդելը չպետք է հիմնված լինի թյուրքական բանակների հետ մրցակցությամբ պայմանավորված անձնակազմի առավելագույն թվաքանակ ապահովելու տրամաբանության վրա (այն իրավիճակում, երբ Թուրքիան ունի 86 միլիոն, իսկ Ադրբեջանը՝ 10,2 միլիոն բնակչություն, սա պարզապես օբյեկտիվորեն դժվար է): Ուստի ՀՀ զինված ուժերի անցումային մոդելի հիմնական մոտեցումները.
-
Հիմնական անձնակազմ՝ պրոֆեսիոնալ սպաներ, սերժանտներ և պայմանագրային զինծառայողներ։
-
Ժամկետային ծառայողներ՝ սահմանափակ ծառայության ժամկետով զորակազմ, որը անցնում է ինտենսիվ պատրաստվածություն։
-
Պահեստազոր՝ պարտադիր կամ պայմանագրային ծառայություն անցած անձինք, որոնք պարբերաբար թարմացնում են իրենց հմտությունները։
-
Տարածքային պաշտպանություն (ՏՊ). տարածքային գումարտակներ (ըստ շրջանների), որոնք հիմնականում համալրված են պահեստազորայիններով և մասնագիտական անձնակազմով։
Մենք պետք է փոխենք զորակոչային ծառայության տրամաբանությունը. պետք է կազարմային ընկալումից անցնել բանակը որպես քաղաքացիականության դպրոց մոտեցմանը, ապահովելով նաև երիտասարդների շարունական առնչությունը կրթությանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների ցանցի ստեղծում ՀՀ զորամասերում՝ զինծառայողների հմտությունների, գիտելիքների և կարողությունների զարգացման համար, ներառյալ՝ մինի-Թումո հայեցակարգը։
Մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ բանակը համալրված է ամենապատրաստված (ֆիզիկապես, բարոյապես, գիտելիքների և հմտությունների առումով) մարդկանցով: Հենց սրանով պայմանավորված պետք է ձևավորվեն ծառայության սկզբունքորեն նոր մոտիվացիոն հիմքեր՝ ժամկետային ծառայության պայմանները, ժամկետները և բովանդակությունը (ծառայություն հնարավորին չափ մոտ մշտական բնակության վայրին, պարբերական արձակուրդներ, օրինակ՝ կիրակի օրերին, ծառայության նոր ժամկետներով)։
2.3 Հնարավորինս ինքնաբավ ռազմարդյունաբերական համալիրի զարգացում։ Պաշտպանական բյուջե, որն առաջնահերթություն է տալիս և տեխնոլոգիաներին ու նորարարությանը, և անձնակազմին։ Երկակի նշանակության ռազմարդյունաբերական համալիր՝ տեխնոլոգիաներ, որոնք զարգացնում են միաժամանակ նաև քաղաքացիական արդյունաբերությունը (անօդաչու թռչող սարքեր, օպտիկա, կիբեռտեխնոլոգիաներ)։
3. Ներքին քաղաքական կայունության ինստիտուցիոնալ-ժողովրդավարական շերտ։
ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը և պատասխանատու քաղաքական մշակույթի ձևավորումը պետք է դառնան Հայաստանի ազգային անվտանգության ամենակարևոր հենասյունը։ Այս համատեքստում ժողովրդավարությունը չպետք է մնա միայն ձևականություն, այլ դառնա պետության գոյատևման և զարգացման գործիք։ Սա այն է, ինչի վրա պետք է կենտրոնանա հայ ինտելեկտուալ միտքը հնարավոր սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։
3.1 Պատասխանատվության նոր քաղաքական մշակույթ։ Նոր նորմի ձևավորում, որտեղ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելը ոչ միայն իրավունք է, այլև՝ քաղաքացու պարտականություն (պարտադիր քվեարկության ներդրում)։ Էլիտաների և հասարակության պատասխանատվությունը միմյանց նկատմամբ դառնում է հիմնարար արժեք։
3.2 Ընտրական նոր չափորոշիչներ և ընտրական գործընթացի թվայնացում։ Անցում թվային գրանցամատյանների, էլեկտրոնային քվեարկության և թափանցիկ հաշվապահական համակարգերի, որոնք նվազագույնի են հասցնում կեղծիքի հնարավորությունը։ Ի դեպ, սա հնարավորություն կտա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առանձին հետազոտական նախագծերի իրականացման համար։
3.3 Խորհրդարանական նոր ճարտարապետություն։ Մեծամասնության ձևավորման մոտեցումների բարեփոխում. արհեստական գերիշխանությունից հրաժարում, ավելի կայուն և արդար ներկայացուցչության ապահովում։ Խորհրդարանական վերահսկողության ընդլայնում՝ գործադիր իշխանության կկատմամբ վերահսկողության իրական գործիքների ամրապնդմամբ՝ հանձնաժողովների և հանձնաժողովների լիազորությունների ընդլայնումից մինչև կառավարության հաշվետվողականության թափանցիկ մեխանիզմներ։
3.4 Անկախ դատական համակարգ։ Դատարանը՝ որպես օրենքի առջև հավասարության, գործադիր իշխանության զսպման և քաղաքացիական հասարակության պաշտպանության գլխավոր երաշխավոր։
3.5 Հավասար հնարավորությունների հասարակություն՝ կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական շարժունակություն, կառավարման թվայնացում։
3.6 Հանդուրժողականության ողջամիտ սահմաններ՝ պետությունը պետք է հարգի մարդու բոլոր ազատություններն ու իրավունքները, այդ թվում՝ փոքրամասնություններինը։ Այն չի կարող պատժել մարդկանց իրենց ընտրության և համոզմունքների համար, բայց չպետք է խրախուսի որևէ բան, որը հակասում է ավանդական ընտանիքի, ազգային արժեքների և գաղափարների հասկացությանը։
4. Սեփական առավելությունների ձևավորման սոցիալ-դեմոգրաֆիկ շերտը։
Սոցիալ-դեմոգրաֆիկ շերտի նպատակն է՝ Հայաստանը կախյալ և խոցելի օղակից վերածել բարձրորակ մարդկային կապիտալի, ինչպես նաև ուժեղ և առողջ հայկական ընտանիքի վրա հենվող խաղացողի։
4.1 Միջին խավը որպես ժողովրդավարության հենասյուն։ Հետևողական տնտեսական և սոցիալական քաղաքականություն՝ ուղղված ուժեղ և ազդեցիկ միջին խավի ձևավորմանը, որը կդառնա կայունության երաշխավոր և քաղաքական ծայրահեղությունների հակակշիռ։
4.2 Ժողովրդագրական քաղաքականություն՝ ծնելիության խթանում և ընտանեկան արժեքների պաշտպանություն։ Կանանց առողջությանը հատուկ և հիմնարար ուշադրություն և կարևորություն։
4.3 Հասանելի, բարձրորակ և զարգացած առողջապահական համակարգ։
4.4 Հայրենադարձության համար պայմանների ստեղծում (աշխատատեղեր, բնակարան, ինտեգրացիա):
4.5 Խառը զբաղվածության մոդելների աջակցություն (առցանց աշխատանք Հայաստանից դուրս գլոբալ ընկերությունների համար):
5. Բեկումնային զարգացման կրթական-հայրենասիրական շերտ։
Կրթական և հայրենասիրական շերտի խնդիրն է՝ ստեղծել պայմաններ ապագա էլիտաների «ինկուբատորի» ձևավորման համար, որոնք ունակ են ոչ միայն երկիրը պաշտպանելու, այլև գլոբալ աշխարհակարգում կառուցելու դրա մրցակցային առավելությունները: Այս շերտը հայկական պետության երկարաժամկետ կայունության հիմքն է: Առանց մարդկային կապիտալի և ներքին համախմբվածության ո՛չ բանակը, ո´չ դիվանագիտությունը, ո՛չ էլ տնտեսությունը չեն գործում։
5.1 Կրթությունը՝ որպես ռազմավարական անվտանգության ռեսուրս.
-
Կրթական համակարգի ներառումն ազգային անվտանգության առաջնահերթությունների շարքում՝ կրթական քաղաքականությունը համապատասխանեցնելով երկրի տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական նպատակներին։
-
«Կրթության և անվտանգության ազգային խորհրդի» ստեղծում՝ պետության, գիտական կենտրոնների և սփյուռքի մասնակցությամբ։
-
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի օպտիմալացում։
-
Ազգային գիտական ներուժի (ԱԳՆ) զարգացման սկզբունքորեն նոր մոտեցումներ։ Սահուն, բայց պարտադիր անցում գիտության զարգացման խորհրդային մոդելից։
-
Կրթության մեջ թվայնացում և նոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ դպրոցականների և ուսանողների համար կիբեռգրագիտության և թվային անվտանգության ծրագրերի առաջմղման միջոցով։
-
Սփյուռքի հետ միասնական գիտական և կրթական տարածքի ստեղծում՝ հետևելով այնպիսի նախագծերի օրինակին, ինչպիսիք են «Թումոն», «Դիլիջանի միջազգային դպրոցը» և այլն։
5.2 Հայրենասիրական շարունակական կրթության համակարգ։
-
Միասնական ազգային կրթական ծրագրի ներդրում՝ սկսած տարրական դպրոցից։ Հայոց պատմության, մշակույթի և ռազմական ավանդույթների պարտադիր ուսումնասիրություն։
-
«Քաղաքացիական դպրոցների» ձևավորում՝ քաղաքական մշակույթի, պատասխանատվության, ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու հմտությունների ուսուցում։
-
Երիտասարդական շարժումների և մարզական ակումբների աջակցություն՝ ռազմական և ազգային-հայրենասիրական ուղղվածությամբ։ Թմրամոլության և խաղամոլության դեմ պայքարի նպատակային ծրագրեր։
-
Մտավոր պաշտպանության ազգային ծրագրի ձևավորում, ներառյալ՝ ապատեղեկատվության դեմ պայքարը և քննադատական մտածողության զարգացումը։
5.3 Կադրերը՝ որպես առաջնահերթություն. ազգային հպարտություն՝ ուսուցիչ, սպա և բժիշկ, նոր ազգային ճանաչում՝ հայ ծրագրավորողներ։
-
«Ուսուցիչ-հայրենասեր», «սպա-խրատող», «բժիշկ-հումանիստ» հատուկ ազգային-պետական ուսումնական ծրագրերի իրականացում։
-
Ուսուցչի կարգավիճակի բարձրացում մինչև պետական կարևորության հիմնական մասնագիտություն (բժշկի և զինվորականի նմանությամբ)։ Շարունակական մասնագիտական զարգացման համակարգի կատարելագործում։
-
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստման (վերապատրաստման) նորարարական մոտեցումներ (առաջարկների առանձին բլոկ)։
6. Քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ենթակառուցվածքների և տնտեսական շերտը։
Հյուսիս-Հարավ միջանցքի գործունեության համար նոր ենթակառուցվածքների զարգացման ինտենսիվացումը, Ռուսաստանից, Չինաստանից և Հնդկաստանից ներդրումներ ներգրավելով, պետք է չեզոքացնի Հայաստանի դեմ ագրեսիայի ռիսկերը։ Օբյեկտիվորեն, Արևելքի և Արևմուտքի ուղղությամբ Հայաստանի միջով հաղորդակցությունների զարգացման ամենաօպտիմալ տարբերակները Հայաստանի հյուսիսային շրջաններն են (Շիրակ, Լոռի, Տավուշ)։ Հենց այս համատեքստում պետք է տեղի ունենա պետական պարտքի օպտիմալացումը։
6.1 Տրանսպորտ-հաղորդակցությունների ոլորտ․
-
Տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ կարևոր է հաշվի առնել, որ այսօր Հայաստան եկող բոլոր երկաթուղային բեռնափոխադրումներն իրականացվում են Վրաստանի (միակ դարպասի) միջով։ ԽՍՀՄ օրոք այդպիսի երեք դարպաս կար՝ Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։ Սա երկարաժամկետ ռիսկ է, և վերջին զարգացումները (Վրաստանով հայկական ապրանքների տարանցման խոչընդոտները) ընդգծում են տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։
-
Երկրորդ. անհիմն է ենթադրել, որ Հայաստանն ունի զգալի արդյունաբերական ներուժ և, համապատասխանաբար, արտահանման համար արտադրական ապրանքների բավարար ծավալներ, և որ բոլոր նախկին ճանապարհների գործարկումը կնպաստի արդյունաբերական արտահանման աճին։ Հայաստանում արտահանման համար ներկայումս արտադրվող ամեն ինչ արտահանվում է, այսպես թե այնպես։ Նոր ճանապարհները չեն հանգեցնի արդյունաբերական բումի, քանի որ մենք այլևս չենք ունենա արդյունաբերական արտադրության խորհրդային մակարդակը, բայց դրանք կարող են ազդել հայկական ապրանքների արժեքի և մրցունակության վրա։
Հայաստանի համար նոր տրանսպորտային ուղիների լրացուցիչ տնտեսական օգուտները կապված կլինեն նաև տարանցիկ հոսքերի հետ՝ ֆինանսական եկամուտներ, նոր աշխատատեղեր և ծառայությունների ոլորտի վրա դրական ազդեցություն։
-
Երրորդ, առաջնային հաղորդակցությունները պետք է հաշվի առնեն հետխորհրդային նոր աշխարհաքաղաքական իրողությունները և պետք է դառնան ազգային անվտանգության և ինքնիշխանության ապահովման ավելի գլոբալ համակարգի մաս։ Տրամաբանական է, որ Վրաստանը և Իրանը պետք է լինեն մեր հիմնական և կայուն դարպասները, իսկ մյուսները՝ օժանդակ և լրացնող։
Միևնույն ժամանակ, բոլոր նախկին երթուղիների միաժամանակյա ապաշրջափակման մասին խոսելը մաքուր քաղաքական ռոմանտիկա է։ Տրանսպորտի և կապի ողջամիտ քաղաքականությունը պետք է հիմնված լինի մի կողմից կարճաժամկետ արդյունքների հասնելու (օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացում, Երասխ-Ջուլֆայի շահագործում, Իջևան-Ղազախի վերականգնում, նոր էլեկտրահաղորդման գծերի և արագընթաց ինտերնետային մալուխների տեղադրում և այլն) և մյուս կողմից՝ երկարաժամկետ հեռանկարների իրականացման ձգտման (Իրանից դեպի Հայաստան նոր ճանապարհների կառուցում, Դիլիջան-Վանաձոր նոր երկաթուղային գիծ և Աբխազիայի երթուղու վերականգնում) ռազմավարության վրա։
6.2 Նոր հայկական ատոմակայանի կառուցման և հետագա շահագործման համար Հայաստան-Ռուսաստան-Չինաստան նոր միջազգային կոնսորցիումի ստեղծում։ Այս կոնսորցիումը պետք է արդյունավետորեն լուծի օպտիմալ տեխնոլոգիայի ընտրության, ֆինանսավորման աղբյուրների, ատոմակայանի պաշտպանության և հետագայում էլեկտրաէներգիայի` արտասահման վաճառքի հնարավորության հարցերը։
6.3 Ընտանեկան հոլդինգներ։ Կորեական չեբոլների մոդելի հիման վրա խոշոր ընտանեկան տնտեսությունների ստեղծման խրախուսում՝ նպատակ ունենալով ձևավորել 10-ից ոչ պակաս բազմաարդյունաբերական ընտանեկան խմբեր, որոնք կարող են ներգրավվել ուղղակի ներդրումների համար կապիտալը, զարգացնել արդյունաբերական նոր ճյուղեր և մրցել արտաքին շուկաներում։
6.4 Փոքր և միջին ընտանեկան բիզնեսի աջակցություն և ինստիտուցիոնալ պաշտպանություն՝ որպես այս գործընթացների հիմք։
6.5 Սեփականության ինստիտուտի ամրապնդում։
6.6 Սփյուռքի և համաշխարհային ներդրումների ներգրավում կարևորագույն ենթակառուցվածքներում, էներգետիկայում և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
6.7 Պետության դուրսբերում մասնավոր հատվածից։ Պետության մասնակցության դադարեցում մասնավոր ձեռնարկություններում և նախագծերում։ Պետության դերը կարգավորումն է, պայմանների, ենթակառուցվածքների և երաշխիքների ստեղծումը, այլ ոչ` մասնավոր բիզնեսի հետ մրցակցությունը։
6.8 Նոր արտահանման քաղաքականություն՝ հիմնված բարձրորակ հայկական ապրանքների արտադրության մասշտաբային մոտեցման և նոր համահայկական ապրանքանիշների (բնական ջուր, հյութեր, ալկոհոլ, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ և այլն) ներդրման վրա։
7. Էթնոմշակութային շերտ՝ ինքնության և հայկական աշխարհի պահպանման համար։
Մեկ ժողովուրդ. տարբեր աշխարհներ և ավանդույթներ, բայց ընդհանուր նպատակներ և արժեքներ։ Հայաստանը միջուկն է, սփյուռքը՝ հավասար գործընկեր։ Հայ եկեղեցու դերը։ Ինչու պետք է հայկական սփյուռքը կանգնի Հայրենիքի կողքին։ Բովանդակային իմաստ ձևավորող ինչ դրույթներ պետք է ապահովեն փոխադարձ ճանաչումն ու աջակցությունը։ Պայքար հայ ինքնության ձուլման սպառնալիքի դեմ։
7.1 Իրական քաղաքական մեխանիզմների մշակում՝ սփյուռքը երկրի համար կարևոր, ռազմավարական որոշումներ կայացնելու գործընթացում ներգրավելու համար՝ նոր խորհրդատվական մարմնի ստեղծման միջոցով։ Մեխանիզմների ձևավորում սփյուռքի մասնակցության համար ոչ միայն մարդասիրական նախագծերին, այլև՝ երկրի ինստիտուցիոնալ և տնտեսական քաղաքականությանը։ Համահայկական տեղեկատվական և հետախուզական ռեսուրսների զարգացում։
7.2 Ինտեգրման ռազմավարական ուղիներ․
— Եկեղեցի
— Կրթություն (միասնական հայկական կրթական տարածք)
— Մշակույթ
— Դիվանագիտություն (լոբբինգ սփյուռքի միջոցով)
— Ներդրումներ (նպատակային զարգացման միջոցներ)։
-
21:30
14.07.26
«Սա քաղաքական ինքնուրույնության դրսևորում է». Սուրեն Սուրենյանցը՝ ԲՀԿ-ի հետ իր մարտավարական տարաձայնությունների մասին
Կարդալ ավելին
-
20:10
14.07.26
ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից
Կարդալ ավելին
-
19:45
14.07.26
«Թուրքերի ահ ու սարսափ» գեներալը 70 տարեկան կդառնար. Մանվել Գրիգորյանի զինակիցների հուշերը
Կարդալ ավելին
-
18:19
14.07.26
Ադրբեջանի պահանջները Փաշինյանը սիրահոժար կատարելու է. քաղաքագետ
Կարդալ ավելին