Լրահոս
Հասարակական
22:58
20.09.19
103

Ամուլսարի հարցը. Ջերմուկում դասադուլ և գործադուլ են արել

Ամուլսարին մոտ բնակավարերում ապրողներն այսօր մի քանի ժամ դասադուլ ու գործադուլ են արել: Կառավարությանը տված վերջնագրի ժամկետը լրացել է, համբերության բաժակը՝ լցվել:
Մինչ մամուլում շրջում են հանքի ճանապարհները ուժով բացելու հնարավորության մասին վարկածներ, որոնց հետ են կապում անգամ ոստիկանապետի հրաժարականը, ջերմուկցիները ամրացնում են հանքի ճանապարհներին կառուցած իրենց հենակետերը:

Ճանապարհները բացելու՝ Փաշինյանի կոչին Ջերմուկում, Կեչուտում, Գնդևազում մի պատասխան ունեն՝ Ամուլսարը հանք չի դառնալու: Այսօր առավոտվա զանգվածային ակցիաներով նորից են ցույց տվել, որ Ամուլսարի պահապանների փողոցային պայքարը ցանկացած պահի կարող է մեծ թափ ստանալ: