Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:36
26.09.19
109

ԼՂ հարցի նոր բանաձև. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետն ուղղեց իր սխալը: Արցախի անկախության տոնը շնորհավորելիս՝ սեպտեմբերի երկուսին Նիկոլ Փաշինյանը գրել էր, թե Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից: ՄԱԿ-ում Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը իր անկախությունը հռչակել է, ինչպես Ադրբեջանը, դուրս գալով Սովետական Միությունից:
ՄԱԿ-ի ելույթում Փաշինյանը երկու անգամ կրկնեց այն արտահայտությունը, որի համար, ինչպես ինքն ասաց, սուր քննադատվել է Հայաստանում: «Հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»: Սա Փաշինյանը համարում է բանաձև և կոչ է անում Ադրբեջանի իշխանությանը երկխոսել, իր ձևակերպմամբ, Արցախի ժողովրդի հետ:

ՄԱԿ-ում Փաշինյանը խոսեց նաև երկրի ներսում իրեն քննադատողների, այդ թվում լրատվամիջոցների մասին, դա համարելով մարտահրավեր իր իշխանությանը: