-
Իրավական
«Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
12:4115.07.26 -
Հասարակական
«Լամբադա» կամուրջը ևս կվերանորոգվի. երբ են նախատեսում աշխատանքների ավարտը
12:0615.07.26 -
Հասարակական
Սկանդալային նախագիծ. ինչո՞ւ են խոշորացված Փամբակ համայնքն ուզում միացնել Վանաձորին
10:3515.07.26 -
Մամուլի տեսություն
Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»
10:2115.07.26 -
Մամուլի տեսություն
Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»
10:0115.07.26 -
Մամուլի տեսություն
Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է․ «Ժողովուրդ»
09:5615.07.26 -
Մամուլի տեսություն
10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»
09:5015.07.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել․ «Հրապարակ»
09:4215.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն պետք է զբաղվի իր քաղաքացիների բարեկեցության բարելավմամբ, այլ ոչ թե ռուսատյացությամբ․ Մեմա
23:3014.07.26 -
Միջազգային
Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելուն․ Թրամփ
23:1514.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի դիրքերին հասցված հրթիռային ու ԱԹՍ հարվածների մասին
23:0014.07.26 -
Միջազգային
Թրամփը Նեթանյահուից պահանջում է Լիբանանից և Սիրիայից դուրս բերել Իսրայելի զորքերը․ Axios
22:4614.07.26 -
Հասարակական
Վեհափառը հորդորել է սփյուռքահայ երիտասարդներին զորացնել ազգային ու հոգևոր ինքնությունը
22:3514.07.26 -
Հասարակական
Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
22:2714.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սպառնալիքներ է տեսնում Եվրոպան՝ Հայաստանում. ի՞նչ խումբ է Երևան գալիս և ի՞նչ անելու
22:0514.07.26 -
Միջազգային
Երկրում զինված խմբավորումները կզինաթափվեն մինչև սեպտեմբերի վերջ․ Իրաքի վարչապետ
21:5314.07.26 -
Միջազգային
ՀԴԲ-ն իզուր է ժամանակ վատնում, եթե կասկածելի բան է փնտրում Գրեմի մահվան մեջ․ Թրամփ
21:2114.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2106»-ը
20:4514.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն սպառնացել է Իրանին աննախադեպ հզոր հարված հասցնել Իսրայելի վրա հարձակվելու դեպքում
20:2314.07.26 -
Տնտեսական
Սկանդալ. հայկական ծիրանը «չերեզ Ադրբեջան» Ռուսաստան են տանում՝ իրանականի անվան տակ
20:1514.07.26 -
Հասարակական
Հանգստյան գոտում ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ
20:0014.07.26 -
Քաղաքական
«Թուրքերի ահ ու սարսափ» գեներալը 70 տարեկան կդառնար. Մանվել Գրիգորյանի զինակիցների հուշերը
19:4514.07.26 -
Հայաստան
Զզվել ենք արդեն. Ծառուկյանի ազատությունն ու իրենց աշխատանքն են պահանջում անգործ մնացած մարդիկ
19:0014.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին․ կան վիրավորներ
18:5014.07.26 -
Իրավական
Զրպարտության համար են մեղադրում Փաշինյանին և դատի են տալիս նրան Հայաստանի քաղաքացիները
18:0714.07.26 -
Միջազգային
Սարսափելի երկրաշարժից 3 շաբաթ անց փլատակներում դեռ մարդկանց են որոնում Վենեսուելայում
18:0014.07.26 -
Հասարակական
Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան-Գյուրջյան խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
17:4414.07.26 -
Հասարակական
Շան հաչալու պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք՝ Շիրակի մարզում․ 5 մարդ տեղափոխվել է ոստիկանություն
17:2314.07.26 -
Հասարակական
Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ խորհուրդներ
17:0714.07.26 -
Քաղաքական
Ով մեզ հետ չէ, պետք է նստի՞. քաղաքական աննախադեպ հետապնդումների մասին են ահազանգում փորձագետները
16:5414.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ»
16:1814.07.26 -
Միջազգային
Ռուսական նավթային օբյեկտները՝ Ուկրաինայի հարվածների տակ. Պուտինը նոր համակարգ է ստեղծում
16:0414.07.26 -
Հասարակական
Կդադարեցվի Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը
15:5714.07.26 -
Հասարակական
2025 թ-ի համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները
15:3514.07.26 -
Իրավական
Հայ ռազմագերին Բաքվի բանտում պայքարում է իր կյանքի համար. փաստաբանի ահազանգը
15:1714.07.26 -
Իրավական
Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր»
15:0014.07.26 -
Կրթություն և գիտություն
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
14:4114.07.26 -
Հասարակական
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար. 45 դեպքով տուգանքներ են նշանակվել. ԲԸՏՄ
14:0014.07.26 -
Հասարակական
Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր»
13:3914.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
13:1714.07.26 -
Հասարակական
Ավելի քան 20 միլիարդի հոսքագծեր այս կազմակերպությունում փակի տակ է. «Մուլտի տաբակի» հաշվապահ
12:4214.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանի ձիերին առգրավելը հետաձգվել է. ի՞նչն է զսպել իրավապահներին
12:3014.07.26 -
Հասարակական
Հունիսին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ Աշոցքում՝ -4․1 °C
12:1814.07.26 -
Հասարակական
Ամբողջ երկրով շրջագայում, սելֆիներ է անում, արդեն հոգնել ենք էս կառավարությունից, զզվել ենք արդեն. քաղաքացի
12:0714.07.26 -
Մամուլի տեսություն
Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ Քրիստինա Վարդանյան
12:0214.07.26 -
Հասարակական
Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. 24 ժամ ջուր չի լինի
11:2414.07.26 -
Հասարակական
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
11:0914.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց, փաստաբանները պատճառը չգիտեն
10:5614.07.26 -
Հասարակական
Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին
10:4114.07.26 -
Մամուլի տեսություն
ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»
10:3314.07.26 -
Մամուլի տեսություն
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»
10:2114.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»
10:1514.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու… գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»
10:0614.07.26 -
Մամուլի տեսություն
Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում․ «Ժողովուրդ»
09:5914.07.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»
09:5014.07.26 -
Մամուլի տեսություն
Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ»
09:3814.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
23:5913.07.26 -
Հասարակական
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
23:4513.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է վարչապետ Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը
23:3013.07.26 -
Հասարակական
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
23:0013.07.26 -
Հայաստան
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
22:0013.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ․ պատճառը հայտնի է
21:4613.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս
21:3013.07.26 -
Տնտեսական
«Բարոյականությունից զուրկ» հայտարարություն և սպառնալիքներ. շառ ու փորձանքի մեջ են տնտեսվարողները
21:1513.07.26 -
Միջազգային
Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը
20:4613.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
20:3513.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
20:3013.07.26 -
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
20:1113.07.26 -
Միջազգային
Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
20:0013.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
19:4513.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
19:3913.07.26 -
Հայաստան
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
18:5613.07.26 -
Միջազգային
Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար
18:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնի
18:3013.07.26 -
Հասարակական
Իմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակից
18:1713.07.26 -
Հասարակական
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
17:2713.07.26 -
Քաղաքական
Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը․ Վահագն Սարոյան
17:1513.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media
17:0213.07.26 -
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26
Կայուն խաղաղության ճանապարհը․ Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրել է․
«1.Վարչապետը երեկ ազդարարեց Հայաստանի պատմության նոր էջի մասին։ Հին կյանքն արդեն չկա. սա պետք է հասկանան բոլորը։ Նոյեմբերի 9-ից հետո ապրիլը 13-ը դառնում է նոր պատմական տարեթիվ։
2.Այդ ելույթից հետո Նիկոլը չի կարող ղեկավարել պետությունը։ Գտնվելով հոգեբանական ահռելի ինքնաճնշման տակ՝ նա թույլ է տվել ձևակերպումներ, որոնցից հետո անհնար է պետության ղեկին մնալը։ Կարծում եմ՝ ինքն էլ դա գիտակցում։ Այժմ պետք է գտնել սահուն, խաղաղ ելքեր։ Հակառակ դեպքում կունենանք պետության հրաժարականը։
3.ՔՊ խմբակցությունը ծափահարել է ելույթին, մասնավորապես՝ հետևյալ ձևակերպմանը. «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը. իհարկե, առանց զոհերի»։
Ծափահարողները, հետևաբար, կիսում են պատասխանատվությունը։ Այս և այլ ձևակերպումներին ծափահարողները կորցրել են իշխող քաղաքական ուժ լինելու բարոյական լեգիտիմությունը։
Հետևաբար՝ նոր ԱԺ-ի կամ նոր մեծամասնության խնդիրը օրակարգային առաջնահերթություն է։ Այս ԱԺ-ն չի կարող շարունակել իր ընդունած օրենքներով կարգավորել պետության կենսագործունեությունը։Այս Աժ-ն չի կարող նախիկինի պես գործել։
4.Կա տպավորություն, որ իշխանությունը պատրաստ է վտանգավոր քայլերի՝ նոր ներհայկական պառակտման և բարիկադավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների արկածախնդրային սրման և այլն։ Դատելով նախօրոք պատրաստած մի քանի հարցից և ելույթից՝ իշխանությունը Հայաստանում կարող է սկսել հակաղարաբաղյան և հակաղարաբաղցիական արշավ։
Նման տպավորություն համենայնդեպս կա։ Տա Աստված, որ ես սխալվեմ, հակառակ դեպքում դա լինելու է անհավանական ողբերգություն։ Վստահ եմ, ՔՊ-ի պատգամավորներից շատերը չեն ընկալել այս տենդենցը, բայց կարող են առանց գիտակցելու տրվել թիմակից մի քանի վերջացած սրիկաների ազդեցությանը։
Պետք է հստակ զգուշացնել, որ սա Նիկոլին ծափ տալը չէ, որ մի պահից մոռացվի-գնա, սա ծանր հանցագործություն է՝ ողջ երկրի ու ողջ ժողովրդի դեմ, որի մեջ երբեք և ոչ մի պայմաններում չի կարելի մտնել։
5.Երկրում պետք է փոխվի ընդդիմադիր գործունեության ձևաչափը, որոշումների կայացման մեխանիզմը, որովհետև երեկվանից փոխվել է իրավիճակը։ Նիկոլին անիծելը քաղաքականություն կամ պետական գործունեություն չէ։
6.Ելույթին արձագանքի առանձին ուղղություն էր մինչև 2018 թվականի բանակցային բարվոք պատկերը ներկայացնելը, բայց դրանով հիմա որևէ խնդիր չի լուծվում։ Դա արդեն պատմություն է։ Պատմություն են նաև արդեն Կազանը, Քի Վեսթը, Լավրովի պլանը, Տեր Պետրոսյանի հայտնի հոդվածը. դրանց հիշատակումներով այլևս ոչինչ չի փոխվում և փրկվում։ Մեր խնդիրը հիմա ապագա´ն փրկելն է, և ոչ՝ անցյալը։
7.Պետք է լինել խիստ պրագմատիկ և ընդունել, որ Նիկոլի պաշտոնանկությունը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումների առատություն։ Ռիսկերը չափազանց մեծ են, և մեծ հաշվով մենք լավ սցենարներ չունենք։ Առավելագույնը, որ կարող ենք ստանալ, վատագույնից խուսափելն է։ Բայց դրա համար համազգային կոնսոլիդացիա է պետք, սոլիդ իշխանություն, և ահռելի գրագետ ջանքեր։
8.Պետք է արագ փոխել նարատիվը. այսօր մատուցվող նարատիվն այն է, թե իբր իշխանությունը գնում է կայունացման ճանապարհով, իսկ ընդդիմությունը՝ էսկալացիայի։ Սա իրականության հետ կապ չունեցող և սխալ պատկերացում է, բայց սա նաև ընդդիմադիր ձևաչափերի ամենամեծ տապալումն է՝ այն, որ հնարավոր է եղել հասարակության մեջ նման մոլորության ամրակալումը։
9.Ստեղծված պայմաններում պետական մտածողությունը տալիս է մեկ ճիշտ տարբերակ՝ գնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման, հանդարտացման, և զուգահեռ՝ ինքնապաշտպանվելու պոտենցիալի մեծացման, անվտանգության նոր մեխանիզմների ձևավորման ուղղությամբ։
Սա է միակ իրատեսական տարբերակը։ Պետք է գնալ Թուրքիայի հետ պրագմատիկ երկխոսություն՝ հարաբերությունների աստիճանական կարգավորման միտումով, պետք է ունենալ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերականգնում՝ երկարաժամկետ խաղաղության միտումով։
Պետք է գնալ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր բովանդակության, ստրատեգիական ծրագրերի հաստատման ուղղությամբ, Իրանի, Վրաստանի հետ նոր օրակարգի և հեռանկարային ծրագրերի իրականացման ճանապարհով։
ԵՄ, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ նոր որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում՝ համագործակցության լայն օրակարգով։
Պարզ ասած՝ մեզ պետք է ժամանակ՝ մինչև կկայունանա միջազգային դրությունը, մինչև հայ ժողովուրդը դուրս կգա նվաստացած և հյուծված հոգեվիճակից, մինչև կվերականգնվի մեր պաշտպանական համակարգը, մինչև տարածաշրջանում մի բան կփոխվի։ Սա անհամեմատ ավելի բարդ խնդիր է, քան՝ «անհապաղ» զիջումների գնալը, բայց սա է միակ ճիշտ լուծումը։ Եվ սա պետք է լինի Նիկոլի ելույթին այլըտրանք քաղաքական միտքը։
10.Իշխանությունը գնում է «խաղաղություն՝ խոշոր զիջումներով» տարբերակով։ Սա բերելու է խոշոր պետական փլուզումների, լուրջ աղետի։ Հայաստանը վերածվելու է թույլ, մշտական քաոսի մեջ ապրող, անկայուն մի կիսապետության։
Ո՞րն է սրա այլընտրանքը։ Ընդդիմադիր կամ ոչիշխանական համակարգի առաջարկած այլընտրանքը պետք է լինի «Կայուն խաղաղություն՝ ազգային շահերի պաշտպանությամբ» գաղափարը, որը գրեթե նույն է, թե «Արժանապատիվ խաղաղությունը»։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ, բայց միակ տարբերակն է՝ պետությունը պահելու համար։
11.Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական հոսանքի, որը հանդես կգա նոր ասելիքով, նոր բանաձևերով, ու կներկայացնի հետպատերազմյան Հայաստանի այլ տեսլական, վերականգնման ծրագիր։
12.Հետաքրքիր գաղափար է համայկական վեհաժողովը՝ հայ ժողովրդի ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակի քննարկման և համահայկական նոր օրակարգի մշակման համար։
13.Չափազանց կարևոր է Արցախի համար հումանիտար խոշոր ծրագրի մշակումը։ Պայմանական ասած՝ «Խաղաղ Արցախ» անվանումով ծրագիրը, որը կունենա զգալի հոգեբանական, նյութական և հեռանկարային նշանակություն Արցախի բնակչության համար, և որը խիստ կարևոր է՝ ընկալելի կլինի միջազգային հանրության համար և կստանա աջակցություն»։
-
19:00
14.07.26
Զզվել ենք արդեն. Ծառուկյանի ազատությունն ու իրենց աշխատանքն են պահանջում անգործ մնացած մարդիկ
Կարդալ ավելին
-
22:00
13.07.26
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
Կարդալ ավելին
-
18:56
13.07.26
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
Կարդալ ավելին
-
14:15
13.07.26
Փաշինյանի հետ վեճից հետո փաստաբանի մայրը հեռացվել է աշխատանքից
Կարդալ ավելին